Լույս է տեսել "Brusov International" տեղեկատվական նամակի առաջին պրակը
05.03.2019

Սիրելի ուսանողներ և դասախոսներ,

ներկայացնում ենք Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի Արտաքին կապերի և միջազգային համագործացկության վարչության "Brusov International" տեղեկատվական նամակի առաջին պրակը, որը վերաբերում է ԵՊԼՀ-ի 2018 թ. միջազգային անցուդարձին և իրականացված ծրագրերին:

Տեղեկատվական նամակը հրապարակվելու է երկու ամիսը մեկ անգամ և տեղեկացնելու է համալսարանում իրականացվող միջազգային ծրագրերի, փոխանակումների, միջազգային համագործակցության և ձեռքբերումների մասին: Տարածումը խրախուսվում է: