Լեհաստանի անկախության 100 ամյակին նվիրված դասախոսական միջոցառում
16.11.2018

«Polska Rodzina» կազմակերպությունը բոլոր ցանկացողներին սրտանց հրավիրում է «Droga do niepodległości» խորագրով դասախոսական երեկոյի, որը կվարի Խորեն Մնացականյանը։ Լեհաստանի անկախության 100 ամյակին նվիրված դասախոսական միջոցառումը, որին ներկա կգտնվի նաև ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Պավել Չեպլակը, տեղի կունենա նոյեմբերի 19-ին՝ 16։00-ին Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի փոքր դահլիճում։ Ծրագիրն ընդգրկելու է պարախմբի կատարում, դասախոսություն Լեհաստանի անկախության մասին, գեղարվեստական մրցույթ՝ լեհական ավանդական հյուրասիրություն, նվերներ։ Տոնակատարությունն ուղեկցվելու է Դիանա Պողոսբեկյանի կենդանի երաժշտության ներքո։