Կրթաթոշակի հնարավորություն Տրանսիլվանիայի Բրաշովի համալսարանի կողմից ոչ ԵՄ և ԵՏՏ երկրների ուսանողների համար /Ռումինիա/
30.03.2020

Կրթաթոշակը տրամադրվում է բակալավրի, մագիստրոսական, հետբուհական կրթություն անցնող ուսանողներին
Կրթաթոշակը հոգում է հետևյալ ֆինանսական ծախսերը՝

  • Ուսման վարձ (ներառյալ գրանցման և ավարտական վճարը)
  • Անվճար տեղավորում համալսարանական հանրակացարանում
  • Ամսեկան 800 Ռումինական լեյ (մոտ 170 ԱՄՆ դոլար)

 

 

Ծրագիրը չի հոգում ճանապարհածախսը և վիզայի հետ կապված ծախսերը:

Դիմումի ձևը և ծրագրի հետ կապված հավելյալ մանրամասներ կարող եք գտնել հետևյալ հղմամբ՝ https://tas.unitbv.ro/:

Մրցույթին մասնակցելու համար առցանց դիմումին անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը անգլերեն լեզվով՝

  • Ինքնակենսագրություն/CV/                                                                         
  • Մոտիվացիոն նամակ/մոտ մեկ էջ/                                                             
  • 3 երաշխավորագիր նամակ                                                                   

 

 

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել հետևյալ էլ. հասցեով՝ intrelbrusov@gmail.com: