Կրեդիտային շարժունության հնարավորություն Զալցբուրգի Պարիս-Լոդրոն համալսարանի կողմից
17.11.2021

Սիրելի՛ ուսանողներ,

Կրեդիտային շարժունության հնարավորություն Ավստրիայի Զալցբուրգի Պարիս-Լոդրոն համալսարանի կողմից

Էրազմուս+ Միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակներում Վ, Բրյուսովի անվան պետական համալսարանի (ԲՊՀ) և Զալցբուրգի Պարիս-Լոդրոն համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն և ուսումնառության հնարավորություն ԲՊՀ-ի բակալավրիատի 2-րդ և 3-րդ կուրսերի և մագիստրատուրայի 1-ին կուրսի գերմաներեն ուսումնառող ուսանողների համար՝ 2021-2022 ուս. տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում:

Զալցբուրգի համալսարանը առաջարկում է հետևյալ կրթական ծրագիրը՝

Գերմաներեն լեզվաբանություն/բանասիրություն

Ծրագրին դիմել ցանկացող ուսանողը պետք է ունենա առնվազն B1+ մակարդակի գերմաներենի իմացություն: Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը: Մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին կարող եք գտնել այստեղ` https://erasmusplus.am/international-credit-mobility/?lang=hy&fbclid=IwAR346lW4IO_ij2JcFkrUXPn6_PHyEWgmXaIcMKm2CGXc3N4hLVKiQIlDyI4#financial-support:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 2021թ. նոյեմբերի 26-ը:

Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:

Փաստաթղթերը ընդունվում են գերմաներեն կամ հայերեն տարբերակով:

1. Անձնագրի/ID պատճեն,
2. Ինքնակենսագրական (CV),
3. Մոտիվացիոն նամակ,
4. Առաջադիմության թերթիկ /ՄՈԳ,
5. Լեզվի իմացությունը հաստատող B2 մակարդակի վկայական՝ ցանկալի է միջազգայնորեն հաստատված


Զալցբուրգի Պարիս-Լոդրոն համալսարանի շարժունության ծրագրերի մասին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝
https://www.plus.ac.at/international-relations-department/?lang=en&fbclid=IwAR13_dBrpkXTx_YRmoV0nUaxsYie6tEH3SEkziFzSumY-xsaIuSQ_kjPaFM:

Ծրագրի դիմումներն ընդունվում են ԲՊՀ Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչությունում թղթային և էլեկտրոնային տարբերակով (I մասնաշենք, 405 սենյակ, հեռախոս՝ +374 60 830111 (ներքին 220, 207), էլ. հասցե՝ intrelbrusov@gmail.com):

Հարցերի և հավելյալ տեղեկատվության դեպքում կարող եք դիմել ԲՊՀ Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչություն: