Կալինինգրադի Ի. Կանտի անվան համալսարանը հրավիրում է մասնակցելու 2024/2025 ուս. տարվա գարնանային կիսամյակի ակադեմիական շարժունության ծրագրին
29.10.2024

Սիրելի՛ ուսանողներ,

Կալինինգրադ քաղաքի Ի. Կանտի անվան համալսարանը հրավիրում է 2-րդ և 3-րդ կուրսի ուսանողներին` մասնակցելու 2024/2025 ուսումնական տարվա գարնանային կիսամյակի ակադեմիական շարժունության ծրագրին։ Մասնակցության հայտ կարող է ներկայացնել այն ուսանողը, որը չունի ակադեմիական պարտքեր և ցանկանում է ձեռք բերել նոր գիտելիքներ ու փորձառություն։

Հայտադիմումը պետք է ներառի հետևյալ փաստաթղթերը՝

  • Դիմում ակադեմիական շարժունության ծրագրում մասնակցելու համար (ձևը՝ այստեղ),
  • Ակադեմիական տեղեկանքի պատճեն (ռուսերեն) 
  • Անձնագրի գլխավոր էջի պատճեն,
  • Ուսանողի տեղեկանք՝ (ռուսերեն)
  • Դասընթացների ցանկը և ծավալը (ECTS) այն կիսամյակի համար, որի ընթացքում ուսանողը պլանավորում է մասնակցել ակադեմիական շարժունությանը (ազատ ձևաչափով՝ ֆակուլտետի դեկանի ստորագրությամբ և կնիքով),
  • Նոմինացիոն նամակ՝ լիազորված անձի ստորագրությամբ (միջազգային բաժնի/դեպարտամենտի ղեկավարի կողմից):

Փաստաթղթերի փաթեթը անհրաժեշտ է ուղարկել intrelbrusov@gmail.com էլ․ հասցեին։

Դիմումների վերջնաժամկետը՝ 2024թ․ նոյեմբերի 15։

Ուշադրություն՝ ճանապարհածախսը հոգում է ուսանողը, ուսման և կացության ծախսերը հոգում է Ի․ Կանտի անվան համալսարանը։

Ի. Կանտի անվան համալսարանի կրթական ծրագրերին ծանոթանալու համար կարող եք անցնել հետեւյալ հղումով`  https://kantiana.ru/

Հարցերի դեպքում կարող եք դիմել ԲՊՀ Արտաքին կապերի և միջազգային համագործակցության բաժին՝ 1205 սենյակ, 1-ին մասնաշենք, հեռ. (+37410) 522 020 (ներքին՝ 206, 207):