Հունարենի միջազգային օր
07.02.2025

 

ՀՀ-ում Հունաստանի դեսպանատունը և Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հունարեն լեզվի և մշակույթի կենտրոնը հրավիրում են ս.թ. փետրվարի 12-ին, ժամը 12:00-ին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի մեծ դահլիճում (Թումանյան 42, 2-րդ մասնաշենք, 3-րդ հարկ) հունարենի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը:

Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի դոկտորներ Գոհար Մուրադյանը և Արամ Թոփչյանը կխոսեն հունարենի պատմության կարևոր փաստերի և հունական գրականության` հին ու ժամանակակից հայերենով թարգմանությունների մասին: Դաշնամուրի հունական մեղեդիների ներքո կհնչի հույն ժամանակակից ամենահայտնի բանաստեղծների պոեզիան:

Այս օրը հույները և Հունաստանի բարեկամներն ամբողջ աշխարհում կազմակերպում են տարբեր ակցիաներ և միջոցառումներ՝ ընդգծելու հունարենի՝ փաստացի արձանագրված հնագույն կենդանի լեգվի հարստությունն ու հավիտենականությունը, որը գրավոր տեսքով թվագրվում է 1450 մ.թ.ա., ինչպես նաև այն հիմնարար դերը, որ նա դարեր շարունակ ունեցել է եվրոպական և համաշխարհային մշակույթում իր համընդհանուր ներդրման շնորհիվ:

https://brusov.am/website/documentation/files/43d0833b.jpg