ՀՈՒԱԱ գիտակրթական հարցերով հանձնաժողովի բուհական պրակտիկաների վերաբերյալ հայեցակարգի հանրային ներկայացում
23.10.2018
Սիրելի՛ ուսանողներ,
 
հրավիրում ենք ձեզ Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի (ՀՈՒԱԱ) գիտակրթական հարցերով հանձնաժողովի բուհական պրակտիկաների վերաբերյալ հայեցակարգի հանրային ներկայացմանը: Այն տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 25-ին, ժամը՝ 11:30-ին, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի մեծ դահլիճում (երկրորդ մասնաշենքի երրորդ հարկ): Ամփոփիչ համաժողովի ընթացքում ելույթ կունենան ուսանողներ, գործատուներ, բուհերի կարիերայի կենտրոնների, Որակի ապահովման ազգային կենտրոնի, Կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչներ և անակնկալ խոսնակներ։ Բուհական պրակտիկաների վերաբերյալ հայեցակարգի նպատակն է ձևավորել ուսանողների ընդհանրական տեսակետը պրակտիկաների մոդելի վերաբերյալ, որն ընդունելի կլինի բոլոր շահակիցների կողմից:
Գրանցման համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ`
https://docs.google.com/forms/d/1QrBWVXOTY11rhJUayfIqQF2n-yD1D1qCMiszNaw0_0A/edit