ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020/2021 առկա ուս․ տարվա ընդունելության սկզբունքները և ԲՊՀ առկա համակարգի ընդունելության քննությունների ցանկը (բակալավրիատ)
30.04.2020
+374 11 300 150
grasenyak@brusov.am, grasenyak1@brusov.am

Ուշադրություն Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի դիմորդներին։

Սիրելի՛ դիմորդ,

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրապարակել է ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020/2021 առկա ուսումնական տարվա ընդունելության սկզբունքները, ինչպես նաև բակալավրի ու անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերով (առկա) 2020/2021 ուսումնական տարվա ըստ մասնագիտությունների ընդունելության քննությունների ցանկը։ 

Ընդունելության սկզբունքներին կարող եք ծանոթանալ հետևելով այս հղմանը․

http://escs.am/am/news/6313

Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի բակալավրի կրթական ծրագրով առկա համակարգի ըստ մասնագիտությունների ընդունելության քննությունների ցանկին ծանոթանալու համար հետևեք հղմանը․

https://brusov.am/website/documentation/files/ea788fd8.pdf: