ՀՀ կառավարության որոշումը՝ ուղղված ուսանողներին օժանդակելուն
23.04.2020
+374 11 300 150
grasenyak@brusov.am, grasenyak1@brusov.am

Այսօր ՀՀ կառավարության կողմից հաստատվել է «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնչորսերորդ միջոցառումը», որն ուղղված է օժանդակելու Հայաստանի Հանրապետության բարձրագույն և հետբուհական /կլինիկական օրդինատուրա/ կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ բուհերի) սովորողներին, որոնք հանդիսանում են ՀՀ քաղաքացի:

ՀՀ կառավարությունից աջակցություն ստանալու իրավասու ԲՊՀ ուսանողների ցանկը կհրապարակվի հաջորդ շաբաթ։

Կից փաստաթղթում, այն է՝ ՀՀ կառավարության համապատասխան որոշումը, կարող եք ծանոթանալ, թե ովքեր են հանդիսանում սույն միջոցառման շահառուները։