Հայտնի են 2025-2026 ուս. տարվա ընդունելության արդյունքները
18.07.2025

Սիրելի դիմորդ,

Սրտանց շնորհավորում ենք Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան ընդունվելու կապակցությամբ:

Ստորև ներկայացնում ենք Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցմամբ 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության արդյունքները:

Տեղեկացնում ենք նաև, որ հավելյալ կտեղեկացվի անձնական գործերի ընդունման ժամանակացույցը և ներկայացվող փաստաթղթերի ցանկը (կստանաք նամակներ ձեր անձնական էլեկտրոնային հասցեներին, ինչպես նաև հայտարարությունը կտեղադրվի www.brusov.am կայքում օգոստոսի սկզբին):