Հայտարարվում է լավագույն ուսանող ամենամյա մրցանակաբաշխության թեկնածուների առաջադրման մեկնարկը
22.09.2022

Հայտարարվում է լավագույն ուսանող ամենամյա մրցանակաբաշխության թեկնածուների առաջադրման մեկնարկը:

Մրցույթին կարող են մասնակցել բոլոր այն ուսանողները, ովքեր ունեն բարձր առաջադիմություն (3,6 և ավելի բարձր ՄՈԳ) և ներքոհիշյալ ձեռքբերումները՝ 

1) ներգրավվածություն հետազոտական աշխատանքներում,

2) մասնակցություն ներհամալսարանական հասարակական կյանքին,

3) արտահամալսարանական ակտիվություն մշակույթի, սպորտի, արվեստի և այլ ոլորտներում: 

Մրցանակաբաշխությանը մասնակցելու համար հավակնորդ ուսանողը մինչև ս.թ. հոկտեմբերի 9-ը Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Ընդհանուր բաժին է ներկայացնում դիմում և հետևյալ փաստաթղթերը: 

1) մասնակցության հայտ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի N 1005-Ն որոշման N 3 հավելվածի,

2) ըստ չափանիշների հավաքած միավորները,

3) քաղվածք ֆակուլտետի խորհրդի նիստի արձանագրությունից,

4) առաջադիմության թերթիկ,

5) բնութագիր

6) դեկանի և պրոռեկտորի ստորագրությամբ հրապարակումների ցուցակ կամ ստեղծագործական, սպորտային մրցույթների, օլիմպիադաների մասնակցությունը հավաստող փաստաթղթեր: