Հայտարարվում է լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման մրցույթի թեկնածուների առաջադրման մեկնարկը
Հայտարարվում է Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման մրցույթին թեկնածուների առաջադրման մեկնարկը:
Մրցույթին կարող են մասնակցել բոլոր այն ուսանողները, ովքեր ունեն բարձր առաջադիմություն և ներքոհիշյալ ձեռքբերումները՝
1) ներգրավվածություն հետազոտական աշխատանքներում,
2) մասնակցություն ներհամալսարանական հասարակական կյանքին,
3) արտահամալսարանական ակտիվություն մշակույթի, սպորտի, արվեստի և այլ ոլորտներում:
Մրցանակաբաշխությանը մասնակցելու համար հավակնորդ ուսանողը մինչև ս.թ. հոկտեմբերի 16-ը ԵՊԼՀ-ի ընդհանուր բաժին է ներկայացնում դիմում և հետևյալ փաստաթղթերը՝
- մասնակցության հայտ` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի N 1005-Ն որոշման N 3 հավելվածի.
- քաղվածք ֆակուլտետի խորհրդի նիստի արձանագրությունից.
- առաջադիմության թերթիկ.
- բնութագիր.
- դեկանի և պրոռեկտորի ստորագրությամբ հրապարակումների ցուցակ կամ ստեղծագործական, սպորտային մրցույթների, օլիմպիադաների մասնակցությունը հավաստող փաստաթղթեր