«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամը հայտարարում է հետազոտական թեմաների ներհամալսարանական մրցույթ։
Մրցույթի նպատակը և խնդիրները
Մրցույթի նպատակն է նպաստել հումանիտար և հասարակագիտական ոլորտների արդի հիմնախնդիրների գիտական հետազոտությունների իրականացմանը։
Մրցույթի խնդիրներներ են՝
➢ խթանել ԲՊՀ գիտահետազոտական գործունեությունը,
➢ նպաստել կրթական և գիտական բաղադրիչների փոխկապակցմանը՝ ներգրավելով ԲՊՀ երիտասարդ հետազոտողներին և սովորողներին (ուսանողներ, ասպիրանտներ/հայցորդներ) համալսարանի հետազոտական գործունեության մեջ, օժանդակել նրանց հետազոտական հմտությունների զարգացմանը,
➢ կիրառել հետազոտական արդյունքների ինտեգրումը կրթական գործընթացում,
➢ խրախուսել համալսարանի հետազոտական արդյունքների հրատարակումները, այդ թվում հրատարակումներն օտարալեզու ազդեցության գործակից ունեցող պարբերականներում։
Մրցույթի պայմաններին, դիմումի ձևին, տիտղոսաթերթին և այլ մանրամասներին ծանոթացեք կից հղմամբ՝ https://bit.ly/3KD6UX3: