«ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում «Հայերենի՝ որպես օտար լեզվի իմացության մակարդակները» ծրագրային փաստաթղթի վերամշակման և ամբողջականացման աշխատանքները համակարգող հայագետ անհատ խորհրդատուի ընտրության մրցույթ
17.11.2020
+374 11 300 150
grasenyak@brusov.am, grasenyak1@brusov.am

Հայտարարություն

«Կրթության բարելավում» վարկային ծրագրի «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում «Հայերենի՝ որպես օտար լեզվի իմացության մակարդակները» ծրագրային փաստաթղթի վերամշակման և ամբողջականացման աշխատանքները համակարգող, հայագետ անհատ խորհրդատուի ընտրության մրցույթի

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը (այսուհետ՝ ԲՊՀ) իրականացնում է «Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր)` «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող «Հայաստանի բարձրագույն կրթության նորարարությունների մրցակցային հիմնադրամի» ֆինանսավորմամբ:

Ծրագրի նպատակն է զարգացնել լեզվահասարակագիտական մասնագիտությունների ոլորտում տեխնոլոգիահենք կրթությունն ու հետազոտությունը Հայաստանի Հանրապետությունում՝ պատրաստելով մասնագետներ հաշվողական լեզվաբանություն, համընթաց թարգմանություն, կրթության գնահատման և թեստավորում միջոլորտային մասնագիտություններով: Ծրագիրը նաև նպատակ ունի զարգացնել թվային միջավայրում  հայերենի լիարժեք օգտագործումը և ներդնել հայերենի իմացության մակարդակների գնահատման գործիքակազմ: Ծրագրի իրականացումը կխթանի կրթություն-հետազոտություն-նորարարություն կապը:

Ծրագրի նպատակների իրագործումն ապահովելու համար նախատեսվում է.

 ներդնել բակալավրի «Հաշվողական լեզվաբանություն» և մագիստրոսի «Համընթաց թարգմանություն» ՄԿԾ-ները, խթանել «Կրթության գնահատում և թեստավորում» նորաստեղծ ՄԿԾ-ի իրականացումը,

➢ հիմնել «ՀայԼինգվոՏեք» գիտաուսումնական կենտրոն իր տեխնոպարկով, որի գործունեությունը կներառի հաշվողական լեզվաբանության, բնական լեզվի մշակման և թեստավորման ոլորտներում հետազոտությունների իրականացումը՝ դիտարկելով հայերենը որպես թիրախային լեզու, և «ՀայԼինգվոՏեք»-ի հետազոտական-նորարարական աշխատանքների արդյունքներն արտացոլել ներդրվող ՄԿԾ-ներում՝ ստեղծելով հետադարձ կապ:

Մասնավորապես, Ծրագրի նպատակներից է վերամշակել և ավարտին հասցնել «Հայերենի՝ որպես օտար լեզվի իմացության մակարդակները» ծրագրային փաստաթուղթը: 

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Խորհրդատվական ծառայությունը մատուցող աշխատանքային խմբի համակարգող հայագետը, իր պայմանագրի ժամանակահատվածում կիրականացնի հետևյալ աշխատանքները՝ 3 փուլով:

Առաջին փուլ

➢ Պլանավորել և համակարգել «Հայերենի՝ որպես օտար լեզվի իմացության մակարդակները» ծրագրային փաստաթղթի վերամշակման աշխատանքները։

➢ Ուղղորդել ԱԽ անդամներին եվրոպական և ԱՊՀ առնվազն երկուական երկրների լեզուների համար ստեղծված համանման փաստաթղթերի աղբյուրներին` փորձի ուսումնասիրության նպատակով:

➢ Ծանոթանալ եվրոպական և ԱՊՀ առնվազն երկուական երկրների լեզուների համար ստեղծված համանման փաստաթղթերի ուսումնասիրությանը, փորձի արդյունքների վերլուծությանը և ներկայացնել կարծիք։

➢ Ուսումնասիրել Եվրախորհրդի «Լեզվի իմացության մակարդակների մշակման ուղեցույցը», համակարգել և մասնակցել «Հայերենի՝ որպես օտար լեզվի իմացության մակարդակները» ծրագրային փաստաթղթի կառուցվածքի, բովանդակության, որոշ մեթոդների կիրառման հնարավորությունների հստակեցման աշխատանքներին։

➢ Ուսումնասիրել «Հայերենի՝ որպես օտար լեզվի իմացության մակարդակները» ծրագրային փաստաթղթի՝ A1-B2 մակարդակներին բնորոշ չափորոշիչները՝ ըստ խոսքային գործունեության տարբեր տեսակների (ունկնդրում, ընթերցանություն, բանավոր խոսք, գրավոր խոսք) ներկայացնող կառուցամասերի և, հիմք ընդունելով ԱՊՀ և եվրոպական երկրների լեզուների փորձի արդյունքները և Եվրախորհրդի «Լեզվի իմացության մակարդակների մշակման ուղեցույցը», լրամշակել դրանք՝ ապահովելով դրանց համապատասխանությունը օտար լեզուներին ներկայացվող պահանջներին։

➢ Մասնակցել լրամշակված «Հայերենի՝ որպես օտար լեզվի իմացության A1-B2 մակարդակները» ծրագրային փաստաթղթի ամփոփման աշխատանքներին՝ հիմք ընդունելով այդ բնագավառում պրակտիկ աշխատանքի փորձ ունեցող մասնագետների դիտարկումները: 

➢ Քննարկումների արդյունքների հիման վրա, ըստ անհրաժեշտության, իրականացնել ծրագրային փաստաթղթի վերանայում:

➢ Փուլի ավարտին պատրաստել հաշվետվություն և ներկայացնել Ծրագրի համակարգողին՝ ներառելով այս փուլում մշակված փաստաթղթերը:

➢ Ծրագրի համակարգողի կողմից նկատառումների ու առաջարկությունների առկայության դեպքում լրամշակել հաշվետվությունը և ներկայացնել հաստատման Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորին:

Երկրորդ փուլ

➢ Համաձայն եվրոպական և ԱՊՀ երկրների լեզուների փորձի ուսումնասիրության արդյունքների՝ հստակեցնել յուրաքանչյուր մակարդակին բնորոշ չափորոշիչները՝ ըստ խոսքային գործունեության տարբեր տեսակների (ունկնդրում, ընթերցանություն, բանավոր խոսք, գրավոր խոսք)` նկատի ունենալով լեզվական գիտելիքներն ու հմտությունները, հաղորդակցական խոսքային կարողությունները, հանրամշակութային գիտելիքների և կարողությունների զարգացումը:

➢ Համակարգել հայերենի՝ որպես օտար լեզվի գործա­ռույթները դրսևորող, ինչպես նաև ընդհանուր հասկացությունների լեզվական կաղա­պարների հստակեցման, վերամշակման աշխատանքները։

➢ Համակարգել յուրաքանչյուր մակարդակի բովանդակության նկարագրության, չափորոշիչներով սահմանված կարողությունները և հմտությունները զարգացնող հնչյունական և քերականական գիտելիքների, նվազագույն բառապաշարի հստակեցման, վերամշակման աշխատանքները։

➢ Վերամշակել C1-C2 մակարդակների` խոսքային գործունեության բոլոր տեսակներում սահմանված չափորոշիչները՝ նկատի ունենալով լեզվական գիտելիքներն ու հմտությունները, հաղորդակցական խոսքային կարողությունները, հանրամշակութային գիտելիքների և կարողությունների զարգացումը։

➢ Փուլի ավարտին պատրաստել հաշվետվություն և ներկայացնել Ծրագրի համակարգողին՝ ներառելով այս փուլում մշակված փաստաթղթերը:

➢ Ծրագրի համակարգողի կողմից նկատառումների ու առաջարկությունների առկայության դեպքում լրամշակել հաշվետվությունը և ներկայացնել հաստատման Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորին:

Երրորդ փուլ

➢ Ամբողջականացնել «Հայերենի՝ որպես օտար լեզվի իմացության մակարդակներ» ծրագրային փաստաթուղթը՝ պատրաստելով յուրաքանչյուր մակարդակի համար ըստ խոսքային գործունեության տեսակների սահմանված չափորոշիչները ներկայացնող կառուցամասերի վերջնական տարբերակները՝ խմբագրված և սրբագրված։

➢ Ուսումնասիրել անհատ խորհրդատուների կողմից «Հայերենի՝ որպես օտար լեզվի իմացության մակարդակները» ծրագրային փաստաթղթի՝ բովանդակությանը, լեզվական կաղապարներին, նվազագույն բառապաշարի ցանկերին վերաբերող կառուցամասերի վերամշակված տարբերակները՝ ըստ անհրաժեշտության անելով դիտարկումներ։

➢ Ապահովել ԱԽ-ում ներգրավված անհատ խորհրդատուների՝ ուսումնասիրության արդյունքում արված դիտարկումների հիման վրա համապատասխան վերանայումների կատարումը:

➢ Փուլի ավարտին պատրաստել հաշվետվություն և ներկայացնել Ծրագրի համակարգողին՝ ներառելով «Հայերենի՝ որպես օտար լեզվի իմացության մակարդակները» ծրագրային փաստաթղթի՝ 3 մակարդակների բովանդակությունը, ըստ խոսքային գործունեության տեսակների սահմանված չափորոշիչները, լեզվական կաղապարները, նվազագույն բառապաշարի ցանկերը ներկայացնող կառուցամասերի վերանայված և վերամշակված տարբերակները։

➢ Ծրագրի համակարգողի կողմից նկատառումների ու առաջարկությունների առկայության դեպքում լրամշակել հաշվետվությունը և ներկայացնել հաստատման Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորին:

ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ (Կարող է ճշգրտվել պայամանագրի ստորագրման ժամանակ, կախված պայմանագրի կնքման ամսաթվից)

Անհատ խորհրդատուի աշխատանքները կիրականացվեն 3 փուլով՝ հետևյալ ժամանակացույցի համաձայն.

➢ առաջին փուլ՝ 2020թ. նոյեմբեր-դեկտեմբեր (2 ամիս),

➢ երկրորդ փուլ՝ 2021թ. հունվար-փետրվար (2 ամիս),

➢ երրորդ փուլ՝ 2021թ. մարտ (1 ամիս):

Որակավորման նվազագույն պահանջները և գնահատման չափանիշները.

Չափանիշը

Առավելագույն միավորը

Որակավորում`

- բարձրագույն կրթություն հայերենի լեզվաբանության կամ բանասիրության ոլորտներում,

- բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան՝ «Հայոց լեզու» մասնագիտացմամբ,

- հայերենի գերազանց, իսկ ռուսերենի և անգլերենի լավ իմացություն։

30

Ընդհանուր փորձառություն՝

- առնվազն 5 տարվա համապատասխան աշխատանքի փորձ բարձրագույն ուսումնական հաստատությունում, որից առնվազն 3 տարվա գիտամանկավարժական գործունեության փորձ,

- համակարգչային ծրագրերով (Microsoft Office) աշխատելու, ինչպես նաև համացանցի տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու գերազանց հմտություններ:

30

Հատուկ փորձառություն՝

- հայերենի լեզվաբանության մասնագիտական առանձնահատկությունների, գործնական խնդիրների և դրանց տեսականացված հիմնավորումների իմացությունը կհամարվի առավելություն,

- հայերենի՝ որպես օտար լեզվի կրթական ծրագրի և/կամ դասընթացի/մոդուլի նկարագրի կազմման, գնահատման և ուսուցման մեթոդների մշակման և կիրառման փորձ,

- օտար լեզվի կամ հայերենի իմացության մակարդակների չափանիշների կամ չափորոշչի մշակման փորձառությունը կդիտվի որպես առավելություն:

40

«Խորհրդատուի ընտրությունը կիրականացվի «Ուղեցույց. ՄԶՎԲ վարկերի և ՄԶԸ փոխառությունների և դրամաշնորհների շրջանակներում Համաշխարհային Բանկի Փոխառուի կողմից խորհրդատուների ընտրություն և վարձույթ» («Խորհրդատուների ուղեցույց», 2011թ. հունվար, վերանայված 2014 հուլիս) «Անհատ խորհրդատուի ընտրություն» ընթացակարգի համաձայն»:

Դիմող թեկնածուները դիմումին կից (դիմումի ձևը կցվում է) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

➢ինքնակենսագրական տվյալները (CV), որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները` անունը, ազգանունը, ծննդյան թիվը, կրթությունը, մասնագիտությունը, մանրամասն աշխատանքային փորձը, աշխատանքների ցանկը և այլ անհրաժեշտ տեղեկատվություն:

➢ Կրթությունը հիմնավորող փաստաթղթեր:

Համապատասխան փորձ ունեցող մասնագետները կարող են դիմել աշխատանքային օրերին «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամ` ք. Երևան, Թումանյան 42 հասցեով, 2303 սենյակ, կամ էլ. փոստով (ysulsvacancy@gmail.com) մինչև ս.թ. նոյեմբերի 25-ը, ժամը 17:00 ներառյալ:

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել վերոհիշյալ հասցեով,  էլեկտրոնային հասցեով, կամ հետևյալ հեռախոսահամարով. (+37411) 300 – 111/206:

 

«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամ

 

Դիմող`

հասցե`

հեռախոս`

Էլ. փոստ`

 

Դիմում

 

Սույնով ցանկություն եմ հայտնում մասնակցել «Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում «Հայերենի՝ որպես օտար լեզվի իմացության մակարդակները» ծրագրային փաստաթղթի վերամշակման և ամբողջականացման աշխատանքները համակարգող, հայագետ անհատ խորհրդատուի ընտրության մրցույթին:

 

Կից ներկայացնում եմ տվյալներ իմ աշխատանքային փորձի և կրթության մասին:

 

Դիմող` 

 

<<>> ——————————— 2020թ.