Հայաստանում Հունաստանի դեսպանատունը հրավիրում է «Զմյուռնիա» (*Σμύρνη μου αγαπημένη / Smyrna, My Beloved) ֆիլմի ցուցադրությանը
23.05.2025

Հայաստանում Հունաստանի դեսպանատունը սիրով հրավիրում է ձեզ ներկա գտնվելու պատմական դրամայի՝ «Զմյուռնիա» (*Σμύρνη μου αγαπημένη / Smyrna, My Beloved) ֆիլմի ցուցադրությանը, որը կկայանա կիրակի, մայիսի 25-ին, ժամը 19:00-ին, Երևան Կինոթատրոնի Մեծ դահլիճում։

Ցուցադրությունը կազմակերպվում է 2025 թվականի Եվրոպական կինոփառատոնի շրջանակներում։

Ֆիլմի մասին
«Զմյուռնիա»-ն լայնածավալ և հուզիչ պատմական դրամա է, որը ներկայացնում է 20-րդ դարասկզբի Զմյուռնիայում ապրող բարեկեցիկ հույն ընտանիքի՝ Բալթացիսների պատմությունը։ Նրանց խաղաղ կյանքը գլխիվայր շրջվում է 1922 թ․, երբ թուրքական բանակը ներխուժում է քաղաք՝ հանգեցնելով մեծ հրդեհի և հույն ու հայ բնակչության բռնի արտագաղթին։

Ֆիլմը հիմնված է իրական դեպքերի և ընտանիքների վկայությունների վրա՝ խորությամբ անդրադառնալով ինքնության, աքսորի և պատմական  ժառանգությանը։ Զուգահեռաբար ներկայացվում է մի երիտասարդ հույն-ամերիկացի կնոջ պատմությունը, որը Հունաստան այցելելով բացահայտում է իր տատիկի՝ Զմյուռնիայի հետ կապված անցյալի խոր ազդեցությունը իրենց ընտանիքի պատմության վրա։

Ռեժիսոր՝ Գրիգորիս Կարանտինակիս
Հիմնածրագրի համահեղինակ և գլխավոր դերակատար՝ Միմի Դենիսի
Դերակատարներ՝ Լեոնիդաս Կակուրիս, Բուրակ Հաքքին, Կատերինա Գերոնիկոլու

Ֆիլմը համատեղ արտադրություն է Հունաստանի, Կիպրոսի և ԱՄՆ-ի միջև։ Այն ցուցադրվել է բազմաթիվ երկրներում՝ հանդիսատեսին ներկայացնելով եվրոպական պատմության կարևոր, սակայն քիչ լուսաբանված մի էջ։

Մուտքը՝ ազատ, նախնական գրանցում անհրաժեշտ չէ։
Լեզու՝ հունարեն՝ հայերեն և անգլերեն ենթագրերով։

Սիրով սպասում ենք բոլորին: