Հայ օգնության Ֆոնդի Հայաստանի մասնաճյուղը 2021թ. հայտարարում է «Արմինե և Կարապետ Զամբակ կրթավճար» ծրագրի հերթական մրցույթը
03.06.2021

Հայ օգնության Ֆոնդի Հայաստանի մասնաճյուղը 2021թ. հայտարարում է «Արմինե և Կարապետ Զամբակ կրթավճար» ծրագրի հերթական մրցույթը Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համապարանի մագիստրատուրայի ուսանողների համար:

Հայ օգնության ֆոնդը (2ՕՖ) «Արմինե և Կարապետ Զամբակ կրթավճար» ծրագրի շրջանակներում  Երևանի Վ. Բրյուսովի անվ. պետական համալսարանի հանրային կառավարման ֆակուլտետների մագիստրատուրայի առկա բաժնի առաջին կուրսի ուսանողների համար հայտարարում է մրցույթ, որի արդյունքում հաղթողներին կհատկացվի կրթավճար: Հաղթողների ուսման վարձը (մասնակի կամ ամբողջությամբ) կվճարի ՀՕՖ-ը ամերիկահայ բարերարներ Արմինե և Կարապետ Զամբակների անվան հիմնադրամի կողմից հատկացրած միջոցներից:

Մրցույթին կարող են մասնակցել այն ուսանողները, ովքեր'

➢ ունեցել են բարձր առաջադիմություն բակալավրի ծրագրով սովորելու տարիներին,
➢ ընդգրկված են հասարակական ու քաղաքացիական նախաձեռնություններում:

«Արմինե և Կարապետ Զամբակ կրթավճար» ծրագրի մրցույթին մասնակցելու կարգը.

Վերոնշյալ պայմաններին համապատասխանող ուսանողները ցանկության դեպքում կարող են մինչև 2021թ. օգոստոսի 1-ը ներառյալ ք. Երևան, Մովսես Խորենացի 22 հասցեում գտնվող ՀՕՖ-ի Հայաստաևի մասնաճյուղ ներկայացնեն, կամ էլ. փոստով edik.karapetyan@far.am; mane.khachatryan@far.am; ուղարկեն հետևյալ փաստաթղթերը.

դիմում (ձևը կարող եք վերցնել Հ0Ֆ-ից և նշված ԲՈՒՀ֊երի մագիստրատուրայի բաժնից),

➢ անձնագրի պատճեն,

➢ 1 լուսանկար (3x4 սմ չափսի),

➢ տեղեկանք ԲՈւՀ֊ից մագիստրատուրայի հավակնորդ լինելու մասին,

➢ բակալավրի աստիճանի դիպլոմի պատճեն ու դիպլոմի հավելվածի պատճեն,

➢ տեղեկանք ծնողների աշխատավայրից նրանց պաշտոնի և աշխատավարձի չափի վերաբերյալ, եթե չեն աշխատում՝ տեղեկանք զբաղվածության տարածքային կենտրոնից կամ աշխատանքային գրքույկի պատճենը չաշխատելու պատճառի պարզաբանմամբ,

➢ նպատակի հիմնավորում՝ հակիրճ ներկայացնել Ձեր կենսագրությունը, Ձեր ունեցած հաջողությունները, ինչու եք ընտրել տվյալ մասնագիտությունը և ինչպես եք կիրառելու ստացված գիտելիքները ապագայում: Նշել նաև քաղաքացիական մասնակցության, գիտական աշխատանքներում ներգրավվածության մասին:

Ուշադրություն՝

Թերի փաթեթները չեն դիտարկվում, ներկայացված փաստաթղթերը հետ չեն վերադարձվում: Ընտրությունը տեղի է ունենալու 3 փուլով.

  1. Փաստաթղթային փաթեթի քննարկում
  2. Հարցազրույց
  3. Տնայց՝ անհրաժեշտության դեպքում

Սույն ծրագրում ուսանողի ընդգրկման վերջնական որոշումը կայացնելու է ՀՕՖ-ի կրթական ծրագրերի հանձնաժողովը, որից հետո ուսանողի և ՀՕՖ-ի միջև կկնքվի պայմանագիր:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով' +347 60 52 66 60, կամ գրել հետևյալ էլ. հասցեներին Edik.Karapetyan@far.am, Mane.Khachatryan@far.am:

Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղ