Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ` 2025-2026 նոր ուսումանական տարվա համար
11.03.2025

Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ` 2025-2026 նոր ուսումանական տարվա համար:

Կրթաթոշակները տրամադրվելու են տվյալ ուսումնական տարվա ուսման վարձի 90%-ի չափով` (ՀԿՀ-ի կողմից վճարվող գումարը չի գերազանցելու 720,000 դրամի շեմը) խրախուսելու և աջակցելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, որոնք սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով։

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի վճարովի համակարգում 2025 թ.-ի սեպտեմբերից 1-ին կուրսում սովորող (դիմելու պահին դեռևս դպրոցում սովորող) և բարձր կուրսերի ուսանողներ, մագիստրոսներ:

Կրթաթոշակային ծրագրի մրցույթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները, սիրիահայ և լիբանանահայ ուսանողները, ինչպես նաև  Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողները, որոնց ակադեմիական միջին նիշը առնվազն 15, 3, 7 կամ 75 միավոր է։

Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել կրթաթոշակի առցանց հայտը՝ https://apply.aef.am/

Մրցույթն անցկացվում է մարտի 10-ից մինչև մայիսի 2-ը ներառյալ։

Մանրամասների և հավելյալ տեղեկությունների համար կարող եք գրել մեր էլեկտրոնային հասցեին՝ //e.mail.ru/compose/?mailto=mailto%3aaef@aef.am]aef@aef.am կամ զանգահարել (+374)11 53 14 85 հեռախոսահամարով։

 

Հարգանքներով՝

Հայ կրթական Հիմնարկության թիմ