Հանրապետական երիտասարդական գիտաժողով ԵԹԿՊԻ-ում
17.01.2023

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Ուսանողական գիտական, ստեղծագործական ընկերությունը 2023 թ. ապրիլին (օրը կհայտնենք մարտ ամսի առաջին տասնօրյակում) կազմակերպում է հանրապետական երիտասարդական գիտաժողով՝ «Արվեստը ժամանակի մեջ, ժամանակը` արվեստի» խորագրով։

Գիտաժողովը նվիրվում է Սոս Սարգսյանի վառ հիշատակին։ Գիտաժողովին հնարավոր է մասնակցել միայն առկա ձևաչափով։

Գիտական նստաշրջանի ընթացքում գործելու են հետևյալ բաժանմունքները.

• Թատերական արվեստ
• Կինոարվեստ
• Կատարողական արվեստ
• Տեսալսողական արվեստ
• Կերպարվեստ
• Մշակութաբանություն
• Արվեստի պատմություն, տեսություն և կառավարում
• Բանասիրություն
• Երաժշտական արվեստ
• Մանկավարժություն
• Մարքեթինգ և PR

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2023 թ. մարտի 15-ը Ուսանողական գիտական, ստեղծագործական ընկերության էլ. հասցեին ուղարկել (ysitcssc22@gmail.com) գիտական հոդվածն ու մասնակցության հայտը։

• Ստացված հայտերն անցնելու են մասնագիտական դիտարկման փուլ, դրական արդյունքի պարագայում կհաստատվի հայտատուի մասնակցությունը:
• Գիտական նստաշրջանին զեկուցված նյութերը գրախոսման փուլը հաղթահարելու և տպագրության երաշխավորվելու պարագայում տպագրվելու են գիտաժողովի նյութերի ժողովածուում։

Գիտական հոդվածներն անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ չափորոշիչներով․

1. Հոդվածներն ընդունվում են հայերենով, ռուսերենով կամ անգլերենով:
2. Հոդվածը պետք է ներառի երեք լեզուներով գրված վերնագիր, հեղինակի անունը, ազգանունը, բուհը, ֆակուլտետը, բաժինը, կուրսը, ամփոփագիր (50-60 բառ) և բանալի բառեր (մինչև 10 բառ)։
3. Հղումները կատարվում են հոդվածի վերջում՝ հղումների ցանկում նշելով օգտագործված աղբյուրի վերնագիրը, հրատարակության տարին, վայրը, էջը, հերթական համարը (ամսագրի, թերթի կամ պարբերականի դեպքում)։
4. Հոդվածի ծավալը չպետք է գերազանցի 10 էջը:
5. Բոլոր կողմերից տեքստի լուսանցքները պետք է լինեն 20 մմ:
6. Շարվածքի տառատեսակը. հայերեն՝ Sylfaen, ռուսերեն և անգլերեն՝ Times New Roman: Հիմնական տառաչափը՝ 11, միջտողային հեռավորությունը՝ 1,5, պարբերության խորքը՝ 10մմ:
7. Հղումները տրվում են հոդվածի բուն տեքստից հետո` «ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» վերտառությամբ, 11 տառաչափով, 1,5 միջտողային հեռավորությամբ։
8. Հոդվածների հեղինակները պատասխանատվություն են կրում ներկայացված նյութերի բովանդակության ու գրագիտության համար:
9. Հոդվածի հետ պետք է ուղարկել մասնակցության հայտ` անուն, ազգանուն, նշելով ուսման վայրը (բուհ, ֆակուլտետ, ՄԿԾ, կուրս), հոդվածի վերնագիրը, էլեկտրոնային հասցեն, հեռախոսահամարը, գիտական ղեկավարի անունը, ազգանունը, գիտական աստիճանը, կոչումը։

Չափորոշիչներին չհամապատասխանող զեկուցումները չեն ընդունվելու: Գիտաժողովին կարող են մասնակցել ՀՀ-ում և Արցախում գործող բուհերի և գիտահետազոտական կենտրոնների ուսանողները, երիտասարդ գիտնականներ։ Մանրամասն տեղեկությունների և հարցերի դեպքում կապ հաստատել ՈՒԳՍԸ նախագահ Վովա Արզումանյանի հետ (093 795140, vovaarzumanyan200@gmail.com):