Զարուհի Ռոստոմյան, 20 տարեկան
ՍԳՍ ֆակուլտետի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար։
Սովորում եմ 3-րդ կուրսում «Սերվիս» բաժնում։ Մոտ 1.5 տարի ՈւԽ-ի կազմում եմ։ Ծրագիրս հետևյալն է.՝
1. Հանգստի սենյակի բարելավում
2. Խմբակների ստեղծում, որտեղ կօգնենք մեր իսկ ուսանողներին, ովքեր խնդիրներ կունենան ինչ֊որ առարկայի հետ։ Կօգնենք բարելավել լեզվի իմացությունը։
3. Կազմակերպել շաբաթօրյակներ և ծառատունկ օրերը տաքանալու պես։
Եվա Հարությունյան, 19 տարեկան
Սերվիսի և սոցիալական գիտությունների ֆակուլտետ, 3-րդ կուրս (միջմշակութային հաղորդակցություն, միջազգային լրագրություն)։
Երրորդ տարին է, ինչ անդամակցում եմ ԵՊԼՀ ուսանողական խորհրդին։ Ծրագրերը, որոնք պատրաստվում եմ իրականացնել միտված են ուսանողական կյանքի ակտիվացմանը։ Կարևորում եմ տարբեր կարծիքներ լսելը, քննարկելը և ուսանողներին հուզող հարցերը բարձրաձայնելը։ Համոզված եմ, որ դրական տեղաշարժերը կարճ ժամանակ անց ակնհայտ կլինեն. չէ՞ որ ես և դու կարող ենք փոխել....
Յուլիա Սարգսյան, 20 տարեկան
Սովորում եմ ՍԳՍ ֆակուլտետի Միջազգային տուրիզմ բաժնի 3-րդ կուրսում:
Նախորդ տարիներին ՈՒԽ-ի անդամ չեմ հանդիսացել, սակայն անդամ չլինելու հանգամանքը չի խանգարել մասնակցություն ունենալ կազմակերպված բոլոր միջոցառումներին:
Ակտիվ եմ, կենսուրախ և կազմակերպված:
Ունեմ բազմաթիվ գաղափարներ ուսանողների պրակտիկայի, ուսման բարելավման և ուսանողների առօրյան ավելի ակտիվ դարձնելու հետ կապված:
Ստեղծագործական միտք, ուժերի ներդրում և մի փոքր կրեատիվություն՝ համեմված նպատակասլացությամբ. ահա հետաքրքիր ուսանողական կյանքի կարգախոսը:
Գևորգյան Արմեն, 21 տարեկան
Համալսարանում բացի գիտելիք ստանալուց կարևոր եմ համարում նաև հասարակական ակտիվություն ցուցաբերելն ու ուսանողական ակտիվ կյանքին մասնակցելը, իսկ վերջիններն իրագործելու լավագույն հնարավորություններից մեկն Ուսանողական խորհուրդն է։
Արդեն 2 տարի է սովորում եմ ամենալավ համալսարաններից մեկում` թարգմանչի մասնագիտությամբ (ԹՄՀ ֆակուլտետ)։
«Զարգացիր ինքդ, զարգացրու ուրիշներին»։
Շարժվելով այս կարգախոսով,կկերտենք լավագույն ուսանողական տարիները, դրանք ընդմիշտ պահելով մեր հիշողությունների լավագույն անկյունում։
Անի Հովսեփյան, 21 տարեկան
Ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետ, 3-րդ կուրս (եռալեզու թարգմանչություն):
Արդեն 1 տարի հանդիսանում է ԵՊԼՀ ՈՒԽ ակտիվ անդամ: Փորձելու եմ անել ամեն հնարավոր բան, որ ուսանողը բուհից վերցնի առավելագույնը:
Լարիսա Գևորգյան, 19 տարեկան
Ավարտել եմ Արմավիրի մարզի գ. Փշատավանի միջնակարգ դպրոցը։Այժմ սովորում եմ Վալերի Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի «Կրթություն և մասնագիտական մանկավարժություն» ֆակուլտետի անգլերեն լեզու և գրականություն բաժնի 2-րդ կուրսում։ Ավելի քան մեկ տարի անդամակցում եմ Ուսանողական խորհրդին, որի շրջանակներում մասնակցել եմ մի շարք ծրագրերի։ Որպես ֆակուլտետային նախագահի՝ ունեմ բազմաթիվ ծրագրեր, որոնցից կարևորներն են.
1. 2020-2021 թթ կազմակերպել մանկավարժական թրեյնինգներ, որոնք միտում ունեն բարձրացնելու մանկավարժի գիտակցությունը ֆակուլտետի ուսանողների մեջ։
2. «Brusov Teachers» ծրագրի իրականացումը, որը հնարավորություն կտա շատ ուսանողներին պրակտիկա անցնելու ոչ միայն 4-րդ, այլև 1-ին, 2-րդ կամ 3-րդ կուրսում։
Հարգելի ԵՊԼՀ ուսանողներ, հիշեցնում ենք, որ ս/թ նոյեմբերին սկսվել է ԵՊԼՀ ՈՒԽ ֆակուլտետային նախագահների և ԵՊԼՀ պատվիրակների ընտրության գործընթացը: Մանրամասները՝ այստեղ: