«Համաճարակի ազդեցությունը կրթության վրա» խորագրով միջհամալսարանական գիտաժողով՝ ԲՊՀ-ում
21.04.2021

2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանում գրանցվեց նոր տեսակի կորոնավիրուսային վարակ, որը կարճ ժամանակահատվածում տարածվեց ողջ աշխարհով մեկ՝ ազդելով բոլոր ոլորտների վրա։ Կորոնավիրուսի վատ հետևանքներից անմասն չմնաց նաև կրթական ոլորտը։ Համավարակը իր մեծ հետքը թողեց Հայաստանում կրթության վրա՝ տեղափոխելով այն օնլայն հարթակ և առաջացնելով մի շարք խնդիրներ։
Ժամանակն է խոսել կրթական համակարգի այն դժվարությունների մասին, որն առաջացավ կորոնավիրուսի հետևանքով։

Եթե ունեք հետաքրքիր մտքեր և կարծում եք, որ ձեր խոսքը քննարկման թեմա կարող է լինել, ուրեմն սիրով հրավիրում ենք  մասնակցելու «Համաճարակի ազդեցությունը կրթության վրա» խորագիրը կրող միջհամալսարանական գիտաժողովին, որը տեղի կունենա Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի մեծ դահլիճում՝ ապրիլի 23-ին՝ ժամը 12:30 - 17:30: Գիտաժողովին կարող են մասնակցել ուսանողները և դասախոսները:

Զեկույցները ներկայացնել հայերեն կամ ռուսերեն լեզուներով։

Հայտերն ընդունվում են մինչև մարտի 26-ը։ Զեկույցները կարող եք ուղարկել mab.14@mail.ru էլեկտրոնային հասցեին:

Սիրով սպասում ենք։

Հարգանքներով՝ ԲՊՀ ուսանողական խորհուրդ