Գիտաժողովի մասնակցության հրավեր
09.10.2019
+374 11 300 150
info@brusov.am

Վանաձորի պետական համալսարանը ԵՊԼՀ-ին հրավիրում է մասնակցելու նոյեմբերի 8-ին կազմակերպվող գիտաժողովին: Լավագույն զեկուցումները կտպագրվեն ՎՊՀ ՈւԳԸ «Գիտական հոդվածների ժողովածու»-ի հերթական համարում: 

Կից ներկայացվում են գիտաժողովի տեղեկատվական թերթիկը, տպագրվող հոդվածին ներկայացվող պահանջները և մասնակցության հայտաձևը:

ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆ

ՎՊՀ ՈԻԳԸ-ն 2019թ. նոյեմբերի 8-ին կազմակերպում է գիտական նստաշրջան: Գիտաժողովը նախատեսում է առկա/հեռակա մասնակցության ձևեր:

Նստաշրջանի ընթացքում գործելու են հետևյալ բաժանմունքները.

  1. Պատմություն
  2. Իրավագիտություն և քաղաքագիտություն
  3. Հայ բանասիրություն
  4. Օտար լեզուներ և գրականություն
  5. Տնտեսագիտություն
  6. Մանկավարժություն
  7. Հոգեբանություն և սոցիոլոգիա
  8. Փիլիսոփայություն
  9. Արվեստագիտություն
  10. Բնագիտություն և աշխարհագրություն
  11. Կենսաբանություն և քիմիա
  12. Ֆիզիկա, մաթեմատիկա և ինֆորմատիկա

Գիտաժողովի աշխատանքներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2019թ. հոկտեմբերի 25֊ը ՈԻԳԸ էլ. փոստի հասցեին ուղարկել մասնակցության հայտը (էլ. փոստի հասցեն՝ sss.vsu.am@mail.ru)

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Գիտական նստաշրջանին ներկայացված այն զեկուցումները, որոնք կարժանանան համապատասխան ֆակուլտետի գիտական խորհրդի երաշխավորությանը, կտպագրվեն ՎՊՀ ՈԻԳԸ «Գիտական հոդվածների ժողովածու»֊ի հերթական համարում:

Չափորոշիչներին չհամապատասխանող զեկուցումները չեն ընդունվելու:

Բորոր հոդվածները ստուգվում են գրատպությունը հայտնաբերող համակարգչային ծրագրով:

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ

1.

Անուն, ազգանուն, հայրանուն

 

2.

Բուհ, գիտահետազոտական կենտրոն (ամբողջական անվանումը)

 

3.

Ֆակուլտետ

 

4.

Ամբիոն

 

5.

Կարգավիճակ (բակալավրիատի ուսանող, մագիստրանտ, հայցորդ, ասպիրանտ, երիտասարդ գիտնական)

 

6.

Կուրս (կրթական ծրագրով ուսուցման տարի)

 

7.

Բաժանմունքի անվանումը, որտեղ ցանկանում եք ներկայացնել զեկուցումը

 

8.

Հոդվածի գիտական ղեկավարի գիտական աստիճան, կոչում, անուն, ազգանուն

 

9.

Զեկուցման (հոդվածի) ամբողջական վերնագիրը

 

10.

էլեկտրոնային փոստի հասցե

 

11.

Բջջային հեռախոսահամար

 

ՎՊՀ Ուսանողական գիտական ընկերության նախագահ Շուշան Ներսեսյան

ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻՆ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ ՏՐՎՈՂ ՀՈԴՎԱԾԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Համակարգչային շարվածքը.

  • Microsoft Office Word 2007 ծրագրով                                                                                                      
  • A4 չափսի թղթի վրա                                                                                                                          
  • Լուսանցքները վերևից (Top) 20 մմ, ներքևից (Bottom)' 25 մմ, ձախից (Left)' 30 մմ, աջից (Right) 10 մմ
  • Տառատեսակը Unicode (Sylfaen)                                                                                                                           
  • Տառաչափը 12                                                                                                                                     
  • Միջտողային հեռավորությունը (Line spacing) 1,5                                                                                    
  • Պարբերությունը (First line) 0,75 սմ                                                                                                           
  • Չօգտագործել մեկից ավելի տառաբացատ (пробел)                                                                               
  • Աղյուսակները, նկարները, գրաֆիկական պատկերները պետք է ունենան հա­մարակալում, վերնագրային բացատրություն 10 տառաչափով, հաստ, թեք (Bold, Italic): Դրանց բարձրությունը չգերազանցի 170 մմ, լայնությունը 110 մմ: Աղյուսակների տեքստը պետք է լինի 10 տառաչափով:        
  • Բանաձևերը և մաթեմատիկական արտահայտությունները ներկայացվում են Microsoft Equation, թեք (Italic), 10 տառաչափով, իսկ հիմնականները առանձին տողով, մեջտեղում, կարող են համարակալվել նույն տողի աջ անկյունում՝ կոր՝ (), փակագծերի մեջ:                       
  • Այն հոդվածների համար, որոնք պարունակում են սիմվոլներ, որոնք Sylfaen տա­ռատեսակի մեջ չկան, պարտադիր է նաև այդ սիմվոլների էլեկտրոնային ֆոնտը:
  • Առաջին էջի վերևում, մեջտեղում տրվում է վերնագիրը (Bold), գլխատառերով                                              
  • Հաջորդ տողում ազգանուն, անուն (Bold, Italic):                                                                                     
  • Հաջորդ տողում նշվում է բուհը, ֆակուլտետը, բաժինը և կուրսը, գիտական ղեկավարի անունը, ազգանունը, կոչումը:   
  • Հաջորդ տողում գրել «հանգուցայիև բառեր» արտահայտությունը և 4-8 հանգուցային բառ կամ բառակապակցություն:             
  • Տեքստում գրականության հղումները նշվում են ուղղանկյուն փակագծերով' [J.                                                                    
  • Իսկ ծանոթագրությունները տրվում են էջի ներքևում աճման կարգով համարակալված          
  • Տեքստի վերջում գրվում է «Գրականություն» բառը                                                                                                       
  • Հաջորդ տողից գրականության ցանկը աճման կարգով համարակալված: Նշվում են հեղինակը, գիրքը, հրատարակության վայրը, հրատարակչությունը, թվականը, էջերի քանակը:                                                                                                                                                                                                                                                        

 

 

 

 

 

 

 


Գրականության ցանկին հաջորդում են անվանումները մյուս երկու լեզուներով:Եթե ինտերնետային հղում է, ապա նշվում է նախ տեղեկատվությունը, ապա կայքը, փակագծում գրվում է հղման ամսաթիվը:

Ամփոփումները երկու լեզուներուլ իրենց բովանդակությամբ և առանցքային բառերով պետք է լինեն նույնական և բաղկացած լինեն 50-60 բառից:

Գրվում է ամփոփման վերնագիրը, հաջորդ տողում անունը, ազգանունը, ֆակուլտետը, բաժինը, կուրսը և առանձին տողերով «Ամփոփում» բառը համապատասխան լեզվով, հանգուցային բառերը, ամփոփման տեքստը:

Ժողովածուում հրատարակվելու համար անհրաժեշտ է մինչև 2019թ. դեկտեմբերի 15-ը էլեկտրոնային տարբերակով կազմկոմիտե (էլեկտրոնային փոստի հասցեն՝ sss.vsu.am @mail.ru) ներկայացնել հոդվածը և ղեկավարի կողմից տրված երաշխավորագիրը:

Հոդվածների ներկայացման հետ կապված բոլոր հարցերով դիմել Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական համալսարանի ՈԻԳԸ:

Հասցեն՝ ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռախոս (0322) 2-24-78, 094-42-07-04: