Գիտաժողովի հրավեր՝ ԵՊԼՀ Ռոմանական լեզուների ամբիոնի կողմից
29.07.2019
+374 11 300 150
info@brusov.am

Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Ռոմանական լեզուների ամբիոնը, Ֆրանկոֆոն հետազոտությունների միջհամալսարանական ակադեմիական նվաճումների կենտրոնը, Ֆրանկոֆոնիայի թվայնացված կենտրոնը Սորբոն Նուվել – Փարիզ 3 համալսարանի հետ համատեղ հրավիրում են մասնակցելու «Քերականության դասավանդման նորագույն մեթոդները և մետալեզվական արտահայտչամիջոցները սովորողների խոսքում» գիտաժողովին, որը տեղի կունենա 2019 թվականի սեպտեմբերի 26 – 27-ը Վ. Բրյուսովի անվան համալսարանում:

Զեկույցների առաջարկությունները կարող են ներառել հետևյալ թեմաները.

  • առաջին օտար / մայր լեզուներում քերականության ուսուցման նոր սկզբունքները և դասավանդման նոր մեթոդները (լեզուների իմացության համաեվրոպական սանդղակի՝ CEFR-ի A1-ից մինչև B2 մակարդակներում),
  • լեզուների գիտական ​​նկարագրությունների, դասավանդվող քերականությունների նկարագրությունների և դասավանդողների կողմից սովորողների առանձնահատուկ դժվարություններին ի պատասխան ստեղծված հատուկ նկարագրությունների միջև կապերը,
  • ռեֆլեկտիվ բնույթի մետալեզվական գործունեություն (Բեսսի համատեքստայնացման վարժությունների օրինակով),
  • սովորողների ինքնաբուխ մետալեզվական խոսույթների վերլուծությունը և դրանք ակտիվացնելու միջոցները,
  • դասավանդողների հանպատրաստից խոսքը և քերականության համակարգված և հետևողական դասավանդումը,
  • լեզուների նկարագրությունների տարբերությունը և սովորողների ու դասավանդողների «համեմատական» դիտարկումները,
  • քերականական համակարգման գործողությունների և հաղորդակցական գործունեության միջև եղած մեթոդաբանական կապերը (օրինակ` ընթերցանության, գրավոր խոսքի ռազմավարությունները):

 

 

 

Աշխատանքային լեզուներն են՝ ֆրանսերենը, հայերենը, անգլերենը:

Առաջարկությունները պետք է ուղարկել հետևյալ հասցեներով. minassianj@mail.ru, french@brusov.am, center_cru@brusov.am, foreignlit@brusov.am: