Freie Universität Berlin-ը հրավիրում է առցանց սեմինարի
29.10.2024

Սիրելի՛ գերմանախոս ուսանողներ,

Եթե ցանկանում եք ինտեգրվել Բեռլինի ակադեմիական միջավայրին, ապա առաջարկում ենք մասնակցել Freie Universität Berlin-ի առցանց դասախոսությունների շարքին, որը նախատեսված է հենց ձեզ համար։

Սեմինար մագիստրոսական ծրագրերի մասին (անգլերեն)

Ամսաթիվ՝ 31.10.2024

Ժամանակ՝ Բեռլինի ժամանակով 14:00

Freie Universität Berlin - ը հրավիրում է մասնակցել առցանց սեմինարին, որի ընթացքում կքննարկվեն մագիստրոսական ծրագրերի ընտրության և ընդունելության հարցեր։

Սեմինարի առաջին մասում կքննարկվեն հետևյալ թեմաները՝

  • Մագիստրոսական ծրագրերի տեսակները և դրանց ընդունելության լեզվական ու ձևական պահանջները:
  • Ուսումնական ծրագրի ճիշտ ընտրության գործընթացը. ինչին պետք է ուշադրություն դարձնել դիմելիս:
  • Ներկայացվող փաստաթղթերի ցանկը և ներկայացման վերջնաժամկետները:

Օգտագործելով տարբեր կրթական համակարգերի օրինակներ՝ կտրամադրվի անհրաժեշտ տեղեկությունը, որը կօգնի ճիշտ ընտրություն կատարել և հաջողությամբ փոխել համակարգը։

Երկրորդ մասում մասնակիցները հնարավորություն կունենան հարցեր տալ մագիստրոսական ծրագրերի վերաբերյալ ցանկացած թեմայի շուրջ։

Սեմինարին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել առցանց։ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfYyEfXfTqEgyx35wlsyvO07UpxQzHbpN71dUynco2ZX9ZiBg/viewform

Սեմինար մագիստրոսական ծրագրերի մասին (ռուսերեն)

Ամսաթիվ՝ 01.11.2024

Ժամանակ՝ Բեռլինի ժամանակով 14:00

Freie Universität Berlin -ը հրավիրում է մասնակցելու առցանց սեմինարի, որի ընթացքում կքննարկվեն մագիստրոսական ծրագրերի ընտրության և ընդունելության հարցերը:

Սեմինարի առաջին մասում կքննարկվեն հետևյալ գործնական թեմաները՝

  • Մագիստրոսական ծրագրերի տեսակներ և դրանց ընդունելության լեզվական և ձևական պահանջները:
  • Ինչպես ընտրել համապատասխան ուսումնական ծրագիր, ինչին պետք է ուշադրություն դարձնել դիմելիս:
  • Ինչ փաստաթղթեր պետք է ներկայացվեն և ինչ ժամկետներում:

Տարբեր կրթական համակարգերի տարբերությունների օրինակով կներկայացվի այն տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է ուսումնական ծրագրի ճիշտ ընտրություն կատարելու և համակարգերի միջև անցումը հեշտացնելու համար:

Սեմինարի երկրորդ մասում մասնակիցները հնարավորություն կունենան հարցեր տալ մագիստրոսական ծրագրերի վերաբերյալ հետաքրքրող թեմաներով:

Սեմինարին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել առցանց։ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSebbTZtEirV-oDVUMBXNuJ0VyyMhnDx_4f-VV_urFly_yJW8Q/viewform

Գրանցվելուց հետո յուրաքանչյուր իրադարձությունից առաջ կլինի կարճ հիշեցում: