Ֆրանսերեն, անգլերեն և արաբերեն լեզուների ակումբների մեկնարկը՝ ԲՊՀ-ում
19.11.2021

Սիրելի՛ Բրյուսովականներ,

Սիրով տեղեկացնում ենք ձեզ, որ Քաղաքացիական ծառայություն ծրագրի շրջանակներում ԲՊՀ ժամանած ֆրանսիացի կամավորները ազդարարում են ֆրանսերեն, անգլերեն և արաբերեն լեզուների ակումբների մեկնարկը Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում: Հանդիպումները կիրականացվեն երկու հերթափոխով՝ ապահովելով առաջին և երկրորդ հերթափոխերի ուսանողների մասնակցությունը:

Դասընթացներն անցկացվելու են ԲՊՀ-ի Կարիերայի կենտրոնում (օրերը և ժամերը կտրամադրվի կամավորի կողմից գրանցված մասնակիցներին):

Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ.

Անգլերեն՝ https://bit.ly/3x4mWTL,

Ֆրանսերեն՝ https://bit.ly/3oFMDq1,

Արաբերեն՝ https://bit.ly/3qVSf2b:

Հարցերի դեպքում կարող եք մոտենալ Կարիերայի կենտրոն:

Հարգանքով՝ Կարիերայի կենտրոն
Շրջանավարտների միավորում