Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության 2020 թ. մասնագիտական պրակտիկայի շարժունության մրցույթ
11.02.2020
+374 11 300 150
grasenyak@brusov.am, grasenyak1@brusov.am

Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գրասենյակը ՖՀԳ-ի անդամ հաստատություններում ընդգրկված ուսանողներին առաջարկում է մասնակցել մասնագիտական ​​պրակտիկայի շարժունության մրցույթի` իրենց մասնագիտական ​​ինտեգրմանը նպաստող մասնագիտական հմտություններ ձեռք բերելու համար: Հայտերը կարելի է ներկայացնել 2020 թվականի հունվարի 29-ից մարտի 13-ը հետևյալ հղմամբ.

https://www.auf.org/nouvelles/appels-a-candidatures/appel-candidatures-mobilites-de-stage-professionnel/

Մասնագիտական ​​պրակտիկայի հնարավորությունը տրվում է 1-ից 3 ամիս ժամկետով, որը պետք է իրականացվի 2020 թվականի ապրիլի 1-ից դեկտեմբերի 18-ն ընկած ժամանակահատվածում: Մրցույթին կարող են դիմել ՖՀԳ-ի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի անդամ հաստատությունների ուսանողները (ներառյալ բակալավրիատի առաջին տարին): Պրակտիկան պետք է թեկնածուի ուսումնական ծրագրի մաս կազմի: Թեկնածուն պետք է պրակտիկան անցնի իր երկրից դուրս գտնվող հաստատությունում, որտեղ աշխատանքային լեզուն ֆրանսերենն է՝ նախապես ստանալով տվյալ հաստատության համաձայնությունը: Ցուցաբերվող աջակցությունը՝       ամսական նպաստ, տրանսպորտ, ապահովագրություն: Թեկնածուները պետք է ունենան ուսանողի կարգավիճակ պրակտիկայի ընթացքում (արդեն շրջանավարտ չլինեն):

Ձևաթուղթը լրացվում է առցանց: Այն կարելի է գտնել հետևյալ հղմամբ. http://formulaires.auf.org/: