ERAZMUS+ Ուսումնառություն՝ բակալավրիատի 2-րդ, 3-րդ կուրսի միջազգային տուրիզմ, սերվիս բաժինների և մագիստրատուրայի 1-ին կուրսի կառավարում բաժնի ուսանողների համար
05.09.2019
+374 11 300 150
info@brusov.am

ԷՐԱԶՄՈՒՍ + ԾՐԱԳՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅՈՒՆ ՎԻԴԶԵՄԵԻ ԿԻՐԱՌԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ, ԼԱՏՎԻԱ

Ծրագրի տեղեկատվական հանդիպումը տեղի է ունենալու սեպտեմբերի 10-ին ժամը 14:00 ՍՄԱՐԹ կենտրոնում (Կարիերայի կենտրոնի և Շրջանավարտների միավորման մասնաշենք, 4-րդ հարկ):

Էրազմուս + Միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակներում Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի և Լատվիայի Վիդզեմեի կիրառական գիտությունների համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն և ուսումնառության հնարավորություն ԵՊԼՀ–ի բակալավրիատի 2-րդ և 3-րդ միջազգային տուրիզմ, սերվիս բաժինների ուսանողների համար, մագիստրատուրայի 1-ին կուրսի կառավարում բաժնի ուսանողների համար՝ 2019-2020 ուս. տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում:

Ծրագիրը տրամադրում է կրթաթոշակ և ապահովագրություն, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը: Ավելի մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և Էրազմուս + Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին կարող եք գտնել Էրազմուս + ազգային գործակալության կայքէջում՝ https://erasmusplus.am/credit-mobility/:

Ծրագրի դիմումները ընդունվում են ԵՊԼՀ Կարիերայի կենտրոնում թղթային և էլեկտրոնային տարբերակով (Կոնֆուցիոսի ինստիտուտի մասնաշենք, 5-րդ հարկ, սենյակ 5/1): Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 2019թ.:

Ստորև ներկայացված է փաստաթղթերի ցանկը.

1. Անձնագրի պատճեն, 
2. Ինքնակենսագրական (CV) Europass ձևաչափով (https://europass.cedefop.europa.eu/),
3. Մոտիվացիոն նամակ,
4. Երաշխավորագիր դասախոսի/գործատուի կողմից,
5. Օտար լեզվի իմացությունը հաստատող հավաստագիր կամ երաշխավորագիր դասախոսի կողմից,
6. Տեղեկանք բուհում ուսանելու մասին (թարգմանված անգլերեն)՝ օրիգինալ և 1 պատճեն,
7. Նախորդ կիսամյակների գնահատականները /ՄՈԳ (թարգմանված անգլերեն)՝ օրիգինալ և 1 պատճեն, մագիստրատուրայի ուսանողների պարագայում նաև բակալավրիատի դիպլոմի պատճենը:

Հարցերի և հավելյալ տեղեկատվության դեպքում կարող եք դիմել ԵՊԼՀ Կարիերայի կենտրոն՝ Կոնֆուցիոսի ինստիտուտի մասնաշենք, 5-րդ հարկ, սենյակ 5/1, հեռախոս +374 11 300111 (ներքին 291), էլ. հասցե annie.hovsepyan@gmail.com: