ԷՐԱԶՄՈՒՍ + ԾՐԱԳՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅՈՒՆ ԺԵՇՈՒՎԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ, ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
21.11.2018

Հարգելի՛ գործընկերներ,

Սույնով ցանկանում ենք տեղեկացնել, որ Էրազմուս + Միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակներում Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի և Լեհաստանի Հանրապետության Ժեշուվի համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն և դասավանդման հնարավորություն ԵՊԼՀ պրոֆեսորադասախոսական կազմի համար 1 շաբաթ տևողությամբ՝ 2018-2019 ուս. տարվա ընթացքում, ինչպես նաև ուսումնառության հնարավորություն ԵՊԼՀ-ի բակալավրիատի 2-րդ և 3-րդ, մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողների համար (http://www.ur.edu.pl/en): 
Ժեշուվի համալսարանը առաջարկում է հետևյալ կրթական ծրագրերը՝ 
• Մանկավարժություն 
• Լեզվաբանություն/բանասիրություն (անգլերեն, լեհերեն, ռուսերեն, գերմաներեն)
• Քաղաքագիտություն, միջազգային հարաբերություններ

Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը: Ավելի մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և Էրազմուս + Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին կարող եք գտնել Էրազմուս + ազգային գործակալության կայքէջում՝ 
https://erasmusplus.am/credit-mobility/
Ծրագրի դիմումները ընդունվում են ԵՊԼՀ Կարիերայի կենտրոնում թղթային և էլեկտրոնային տարբերակով (Կոնֆուցիոսի ինստիտուտի մասնաշենք, 5-րդ հարկ, սենյակ 5/1): Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ԴԵԿՏԵՄԵԲՐԻ 10, 2018թ.:
Ստորև ներկացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ուսանողների համար: Փաստաթղթերը ընդունվում են միայն անգլերեն տարբերակով: 
1. Անձնագրի պատճեն, 
2. Ինքնակենսագրական (CV) Europass ձևաչափով (https://europass.cedefop.europa.eu/), 
3. Մոտիվացիոն նամակ, 
4. Երաշխավորագիր դասախոսի/գործատուի կողմից, 
5. Օտար լեզվի իմացությունը հաստատող հավաստագիր կամ երաշխավորագիր դասախոսի կողմից, 
6. Տեղեկանք բուհում ուսանելու մասին (թարգմանված անգլերեն)՝ օրիգինալ և 1 պատճեն, 
7. Նախորդ կիսամյակների գնահատականները /ՄՈԳ (թարգմանված անգլերեն)՝ օրիգինալ և 1 պատճեն, մագիստրատուրայի ուսանողների պարագայում նաև բակալավրիատի դիպլոմի պատճենը:

Ստորև ներկացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը դասախոսների համար: Փաստաթղթերը ընդունվում են միայն անգլերեն տարբերակով: 
1. Անձնագրի պատճեն, 
2. Ինքնակենսագրական (CV) Europass ձևաչափով (https://europass.cedefop.europa.eu/), 
3. Աշխատանքային պլան (դասավանդվող թեմա, նկարագիր, շարժունության նպատակները, ակնկալվող գործողությունները և այլն), 
4. Տեղեկանք ԵՊԼՀ-ում դասավանդելու վերաբերյալ, 
5. Մոտիվացիոն նամակ: 
Հարցերի և հավելյալ տեղեկատվության դեպքում կարող եք դիմել ԵՊԼՀ Կարիերայի կենտրոն՝ Կոնֆուցիոսի ինստիտուտի մասնաշենք, 5-րդ հարկ, սենյակ 5/1, հեռախոս +374 11 300111 (ներքին 291), էլ. հասցե annie.hovsepyan@gmail.com:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 
Նոյեմբերի 21-ին ժամը 14:00 ԵՊԼՀ-ի գրադարանի մասնաշենքի նիստերի դահլիճում անցկացվելու է տեղեկատվական հանդիպում: