ԷՐԱԶՄՈՒՍ + ԾՐԱԳՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅՈՒՆ ԶԱԴԱՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ, ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
21.11.2018

Հարգելի՛ գործընկերներ,

Սույնով ցանկանում ենք տեղեկացնել, որ Էրազմուս + Միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակներում Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի և Խորվաթիայի Հանրապետության Զադարի համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն և դասավանդման հնարավորություն ԵՊԼՀ պրոֆեսորադասախոսական կազմի համար 1 շաբաթ տևողությամբ՝ 2018-2019 ուս. տարվա ընթացքում (http://www.unizd.hr/…/inter…/news-and-calls-for-applications):

Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը: Ավելի մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և Էրազմուս + Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին կարող եք գտնել Էրազմուս + ազգային գործակալության կայքէջում՝

https://erasmusplus.am/credit-mobility/
Ծրագրի դիմումները ընդունվում են ԵՊԼՀ Կարիերայի կենտրոնում թղթային և էլեկտրոնային տարբերակով (Կոնֆուցիոսի ինստիտուտի մասնաշենք, 5-րդ հարկ, սենյակ 5/1): Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ՀՈՒՆՎԱՐԻ 31, 2019թ.:

Ստորև ներկայացված է փաստաթղթերի ցանկը, որոնք ընդունվում են միայն անգլերեն տարբերակով: 
1. Անձնագրի պատճեն, 
2. Ինքնակենսագրական (CV) Europass ձևաչափով (https://europass.cedefop.europa.eu/),

3. Շարժունության hամաձայնագիր դասավանդման նպատակով (համաձայնագիրը լրացնելու համար դիմել Կարիերայի կենտրոն): Համաձայնագիրը կարող եք գտնել նամակին կից:

4. Շարժունության դիմում-հայտ, որը կարող եք ներբեռնել հետևալ հղումով՝ http://www.unizd.hr/…/018KA107_Incoming_Staff_Application_F…,

5. Տեղեկանք ԵՊԼՀ-ում դասավանդելու վերաբերյալ,

6. Մոտիվացիոն նամակ,

7. Զադարի համալսարանի կողմից հրավեր-նամակ, որը ստանալու համար անհրաժեշտ է կապ հաստատել համապատասխան ամբիոնների/բաժինների պատասխանատուների հետ՝ http://www.unizd.hr/…/s…/erasmus-coordinators-at-departments:

Հարցերի և հավելյալ տեղեկատվության դեպքում կարող եք դիմել ԵՊԼՀ Կարիերայի կենտրոն՝ Կոնֆուցիոսի ինստիտուտի մասնաշենք, 5-րդ հարկ, սենյակ 5/1, հեռախոս +374 11 300111 (ներքին 291), էլ. հասցե annie.hovsepyan@gmail.com: