Շարժունություն՝ Վառնայի կառավարման համալսարանում
02.04.2024

Էրազմուս + Միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակներում Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի և Բուլղարիայի Վառնայի կառավարման համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն և ուսումնառության հնարավորություն ԲՊՀ–ի բակալավրիատի 2-րդ և 3-րդ, մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողների համար՝ 2024-2025 ուս. տարվա առաջին կիսամյակի ընթացքում:

Ծրագիրը տրամադրում է կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը: Ավելի մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և Էրազմուս + Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին կարող եք գտնել Էրազմուս + ազգային գործակալության կայքէջում՝ https://erasmusplus.am/credit-mobility/:

Ծրագրի դիմումները ընդունվում են ԲՊՀ Կարիերայի կենտրոնում թղթային և էլեկտրոնային տարբերակով՝ ուղարկելով annie.hovsepyan@gmail.com էլ. հասցեին (վերնագրում նշելով ICM VUM, Bulgaria)  (Կարիերայի կենտրոնի և Շրջանավարտների միավորման մասնաշենք, 5-րդ հարկ, սենյակ 5/1): Միայն թղթային կամ միայն էլեկտրոնային տարբերակը չի ընդունվում:

Ստորև ներկացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ուսանողների համար: Փաստաթղթերը ներկայացվում են ԱՆԳԼԵՐԵՆ:

  • Անձնագրի պատճեն,
  • Ինքնակենսագրական (CV) Europass ձևաչափով (https://europass.cedefop.europa.eu/),
  • Ուղեկցող/մոտիվացիոն նամակ,
  • Երաշխավորագիր դասախոսի/գործատուի կողմից,
  • Օտար լեզվի իմացությունը հաստատող հավաստագիր կամ երաշխավորագիր դասախոսի կողմից,
  • Տեղեկանք բուհում ուսանելու մասին (հայերեն),
  • Նախորդ կիսամյակների գնահատականները/ՄՈԳ, մագիստրատուրայի ուսանողների պարագայում նաև բակալավրիատի դիպլոմի պատճենը (հայերեն):

Առաջարկվող կրթական ծրագրերը և ոլորտներն են՝ տուրիզմ, սերվիս, կառավարում:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ԱՊՐԻԼԻ 12, 2024 թ.:

Հարցերի և տեղեկությունների համար կարող եք դիմել ԲՊՀ Կարիերայի կենտրոն (Կարիերայի կենտրոնի և Շրջանավարտների միավորման մասնաշենք, 5-րդ հարկ, սենյակ 5/1), հեռախոս՝ 060 830 111 (ներքին 291), էլ. հասցե annie.hovsepyan@gmail.com: