ԷՐԱԶՄՈՒՍ + ԾՐԱԳՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅՈՒՆ ՊԻՏԵՇՏԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ, ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ գործընկերներ,
Սույնով ցանկանում ենք տեղեկացնել, որ Էրազմուս + Միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակներում Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի և Ռումինիայի Հանրապետության Պիտեշտի համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն և դասավանդման հնարավորություն ԵՊԼՀ պրոֆեսորադասախոսական կազմի համար 1 շաբաթ տևողությամբ՝ 2018-2019 ուս. տարվա ընթացքում: Դասավանդման ոլորտները ներառում են անգլերեն, իսպաներեն, գերմաներեն և ֆրանսերեն լեզուներ, կրթություն, հասարակական գիտություններ և հոգեբանություն:
Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը: Ավելի մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և Էրազմուս + Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին կարող եք գտնել Էրազմուս + ազգային գործակալության կայքէջում՝
https://erasmusplus.am/credit-mobility/:
Ծրագրի դիմումները ընդունվում են ԵՊԼՀ Կարիերայի կենտրոնում թղթային և էլեկտրոնային տարբերակով (Կոնֆուցիոսի ինստիտուտի մասնաշենք, 5-րդ հարկ, սենյակ 5/1): Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ՀՈՒՆՎԱՐԻ 11, 2019թ.:
Ստորև ներկայացված է փաստաթղթերի ցանկը:
1. Անձնագրի պատճեն,
2. Ինքնակենսագրական (CV) Europass ձևաչափով (https://europass.cedefop.europa.eu/),
- Շարժունության hամաձայնագիր դասավանդման նպատակով (համաձայնագիրը լրացնելու համար դիմել Կարիերայի կենտրոն): Համաձայնագիրը կարող եք գտնել նամակին կից:
- Տեղեկանք ԵՊԼՀ-ում դասավանդելու վերաբերյալ,
- Մոտիվացիոն նամակ,
- Աշխատանքային պլան (դասավանդվող թեմա, նկարագիր, շարժունության նպատակները, ակնկալվող գործողությունները և այլն):
Հարցերի և հավելյալ տեղեկատվության դեպքում կարող եք դիմել ԵՊԼՀ Կարիերայի կենտրոն՝ Կոնֆուցիոսի ինստիտուտի մասնաշենք, 5-րդ հարկ, սենյակ 5/1, հեռախոս +374 11 300111 (ներքին 291), էլ. հասցե annie.hovsepyan@gmail.com:
Հարգանքով՝
Կարիերայի կենտրոն