ԷՐԱԶՄՈՒՍ + ԾՐԱԳՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅՈՒՆ ԼՅՈՒՎԵՆԻ ԿԱԹՈԼԻԿ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ, ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
10.01.2019

Հարգելի՛ գործընկերներ,

Սույնով ցանկանում ենք տեղեկացնել, որ Էրազմուս + Միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակներում Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի և Բելգիայի Թագավորության Լյուվենի կաթոլիկ համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն հետազոտողների համար 2019թ. մարտի 1-ից 3 ամիս ժամկետով “Arts and Humanities” ուղղությամբ և դասախոսների համար դասավանդման հնարավորություն 1 շաբաթ տևողությամբ “Arts and Humanities” ուղղությամբ: Հետազոտողների և դասախոսների համար աշխատանքային լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը:

Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը: Ավելի մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և Էրազմուս + Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին կարող եք գտնել Էրազմուս + ազգային գործակալության կայքէջում՝ 

https://erasmusplus.am/credit-mobility/
Ծրագրի դիմումները ընդունվում են ԵՊԼՀ Կարիերայի կենտրոնում թղթային և էլեկտրոնային տարբերակով (Կոնֆուցիոսի ինստիտուտի մասնաշենք, 5-րդ հարկ, սենյակ 5/1, էլ. հասցե annie.hovsepyan@gmail.com): Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ՀՈՒՆՎԱՐԻ 23, 2019թ. ժամը 17:00:

Ստորև ներկացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հետազոտողների համար (փաստաթղթերը ընդունվում են միայն անգլերեն կամ ֆրանսերեն):

  1. Անձնագրի պատճեն,
  2. Ինքնակենսագրական (CV) Europass ձևաչափով (https://europass.cedefop.europa.eu/),
  3. Մոտիվացիոն նամակ,
  4. Տեղեկանք բուհում հետազոտական աշխատանք կատարելու վերաբերյալ,
  5. Հետազոտական պլան (հետազոտության թեմա, նկարագիր, շարժունության նպատակները, ակնկալվող գործողությունները և այլն):

Ստորև ներկացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը դասախոսների համար (փաստաթղթերը ընդունվում են միայն անգլերեն կամ ֆրանսերեն):

  1. Անձնագրի պատճեն,
    2. Ինքնակենսագրական (CV) Europass ձևաչափով (https://europass.cedefop.europa.eu/),
  2. Աշխատանքային պլան (դասավանդվող թեմա, նկարագիր, շարժունության նպատակները, ակնկալվող գործողությունները և այլն),
  3. Տեղեկանք ԵՊԼՀ-ում դասավանդելու վերաբերյալ,
  4. Մոտիվացիոն նամակ:

Հարցերի և հավելյալ տեղեկատվության դեպքում կարող եք դիմել ԵՊԼՀ Կարիերայի կենտրոն՝ Կոնֆուցիոսի ինստիտուտի մասնաշենք, 5-րդ հարկ, սենյակ 5/1, հեռախոս +374 11 300111 (ներքին 291), էլ. հասցե annie.hovsepyan@gmail.com: