ԷՐԱԶՄՈՒՍ + ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն Լյուվենի կաթոլիկ համալսարան
14.10.2019
+374 11 300 150
info@brusov.am

Ծրագրի տեղեկատվական հանդիպումը տեղի է ունենալու հոկտեմբերի 21-ին ժամը 14:00 ՍՄԱՐԹ կենտրոնում (Կարիերայի կենտրոնի և Շրջանավարտների միավորման մասնաշենք, 4-րդ հարկ):

Էրազմուս+ Միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակներում Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի և Բելգիայի Թագավորության Լյուվենի կաթոլիկ համալսարանի միջև (https://uclouvain.be/fr/facultes/fial) կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն և ուսումնառության հնարավորություն ԵՊԼՀ–ի մագիստրատուրայի 1-ին կուրսի և ասպիրանտուրայի ուսանողների համար՝ 2019-2020 ուս. տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է շարժունություն և դասավանդման հնարավորություն ԵՊԼՀ պրոֆեսորադասախոսական կազմի համար 1 շաբաթ տևողությամբ՝ 2019-2020 ուս. տարվա ընթացքում:

Ծրագիրը տրամադրում է կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը: Ավելի մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և Էրազմուս + Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին կարող եք գտնել Էրազմուս + ազգային գործակալության կայքէջում՝ https://erasmusplus.am/credit-mobility/:

Ծրագրի դիմումները ընդունվում են ԵՊԼՀ Կարիերայի կենտրոնում թղթային և էլեկտրոնային տարբերակով (Կարիերայի կենտրոնի և Շրջանավարտների միավորման մասնաշենք, 5-րդ հարկ, սենյակ 5/1, էլ. հասցե annie.hovsepyan@gmail.com): Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 2019թ. ժամը 17:00:

Ստորև ներկացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը մագիստրատուրայի ուսանողների համար (փաստաթղթերը ընդունվում են միայն անգլերեն կամ ֆրանսերեն): 

  1. Անձնագրի պատճեն,
  2. Ինքնակենսագրական (CV) Europass ձևաչափով (https://europass.cedefop.europa.eu/),
  3. Մոտիվացիոն նամակ, 
  4. Երաշխավորագիր դասախոսի/գործատուի կողմից, 
  5. Օտար լեզվի իմացությունը հաստատող հավաստագիր կամ երաշխավորագիր դասախոսի կողմից,
  6. Տեղեկանք բուհում ուսանելու մասին (թարգմանված անգլերեն կամ ֆրանսերեն)՝ օրիգինալ և 1 պատճեն, 
  7. Բակալավրի դիպլոմ և դիպլոմի միջուկ (թարգմանված անգլերեն կամ ֆրանսերեն)՝ օրիգինալ և 1 պատճեն:  

Ստորև ներկացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հետազոտողների համար (փաստաթղթերը ընդունվում են միայն անգլերեն կամ ֆրանսերեն): 

  1. Անձնագրի պատճեն,
  2. Ինքնակենսագրական (CV) Europass ձևաչափով (https://europass.cedefop.europa.eu/),  
  3. Մոտիվացիոն նամակ, 
  4. Տեղեկանք բուհում հետազոտական աշխատանք կատարելու վերաբերյալ: 
  5. Հետազոտական պլան (հետազոտության թեմա, նկարագիր, շարժունության նպատակները, ակնկալվող գործողությունները և այլն): 

Ստորև ներկացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը դասախոսների համար (փաստաթղթերը ընդունվում են միայն անգլերեն կամ ֆրանսերեն): 

  1. Անձնագրի պատճեն,
  2. Ինքնակենսագրական (CV) Europass ձևաչափով (https://europass.cedefop.europa.eu/),  
  3. Աշխատանքային պլան (դասավանդվող թեմա, նկարագիր, շարժունության նպատակները, ակնկալվող գործողությունները և այլն),
  4. Տեղեկանք ԵՊԼՀ-ում դասավանդելու վերաբերյալ,  
  5. Մոտիվացիոն նամակ: 

Հարցերի և տեղեկությունների համար կարող եք դիմել ԵՊԼՀ Կարիերայի կենտրոն (Կարիերայի կենտրոնի և Շրջանավարտների միավորման մասնաշենք, 5-րդ հարկ, սենյակ 5/1), հեռախոս՝ 011 300111 (ներքին 291), էլ. հասցե annie.hovsepyan@gmail.com և levon.babamyan@gmail.com: Խնդրում ենք հետևալ Կարիերայի կենտրոնի կողմից տրամադրվող հայտարարություններին և մասնակցել տեղեկատվական հանդիպումներին: