ԷՐԱԶՄՈՒՍ + ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն Իտալայի Վերոնայի համալսարանի հետ
19.09.2019
+374 11 300 150
info@brusov.am

Հարգելի՛ գործընկերներ և ուսանողներ,

Սիրով տեղեկացնում ենք, որ Էրազմուս + Միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակներում Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի և Իտալիայի Վերոնայի համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն և ուսումնառության հնարավորություն ԵՊԼՀ-ի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողների համար՝ 2019-2020 ուս. տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում:
Վերոնայի համալսարանը առաջարկում է հետևյալ կրթական ծրագիրը՝

  • Լեզվաբանություն (ըստ նվազման կարգի՝ իտալերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն կամ իսպաներեն)
 

Ուսանողը պետք է լինի ինքնուրույն, անձամբ գտնի և ընտրի դասերը, ինչպես նաև դրսևորի ինքնուրույնություն հետագա բոլոր հարցերում ևս:

Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը: Ավելի մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և Էրազմուս + միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին կարող եք գտնել ԵՊԼՀ-ի Արտաքին կապերի և միջազգային համագործակցության կայքէջում՝ https://brusov.am/hy/page_list/dimeluyntacakarg/#sthash.J7aTcd9C.dpbs:

Ծրագրի դիմումները ընդունվում են ԵՊԼՀ Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչությունում թղթային և էլեկտրոնային տարբերակով (I մասնաշենք, 405 սենյակ): Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 2019թ.:

Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը: Փաստաթղթերը ընդունվում են միայն անգլերեն տարբերակով:

1.Անձնագրի պատճեն,
2. Ինքնակենսագրական (CV) Europass ձևաչափով (https://europass.cedefop.europa.eu/),  
3. Մոտիվացիոն նամակ,
4. Երաշխավորագիր դասախոսի/գործատուի կողմից,
5. Օտար լեզվի իմացությունը հաստատող հավաստագիր կամ երաշխավորագիր դասախոսի կողմից,
6. Տեղեկանք բուհում ուսանելու մասին (թարգմանված անգլերեն)՝ օրիգինալ և 1 պատճեն,
7. Բակալավրիատի դիպլոմի և հավելվածի պատճենը (գնահատականները /ՄՈԳ):

Հարցերի և հավելյալ տեղեկատվության դեպքում կարող եք դիմել ԵՊԼՀ Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչություն ՝ I մասնաշենք, 405 սենյակ, հեռախոս՝ +374 11 300111 (ներքին 220,219), էլ. հասցե՝ intrel_officer@brusov.am: