ԷՐԱԶՄՈՒՍ + ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն Հայնրիխ Հայնեի համալսարան
18.10.2019

Էրազմուս + Միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակներում Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի և Գերմանիայի Դյուսելդորֆի Հայնրիխ Հայնեի համալսարանի գերմանագիտության ինստիտուտի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն և ուսումնառության հնարավորություն ԵՊԼՀ-ի բակալավրիատի 2-րդ և 3-րդ կուրսերի և մագիստրատուրայի 1-ին կուրսի գերմաներեն ուսումնասիրող ուսանողների համար՝ 2019-2020 ուս. տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում:

Դյուսելդորֆի համալսարանը առաջարկում է հետևյալ կրթական ծրագիրը՝

  • Գերմաներեն լեզվաբանություն/բանասիրություն

 

Ծրագրին դիմել ցանկացող ուսանողը պետք է ունենա առնվազն B1+ մակարդակի գերմաներենի իմացություն,  ինքնուրույն որոշումներ կայացնելու և դրանց համար պատասխանատվություն կրելու գիտակցություն: Դիմորդը պետք է կարողանա Դյուսելդորֆի համալսարանի կայքից ինքնուրույն գտնել իրեն անհրաժեշտ դասընթացները՝ հաշվի առնելով այդ առարկաների կրեդիտների մեր համալսարան փոխադրելիության հանգամանքը, ինքնուրույն առցանց դիմել՝ համալսարան ընդունվելու համար: 

Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը: Ավելի մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և Էրազմուս + միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին կարող եք գտնել ԵՊԼՀ-ի Արտաքին կապերի և միջազգային համագործակցության կայքէջում
 
Ծրագրի դիմումները ընդունվում են ԵՊԼՀ Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչությունում՝ թղթային և էլեկտրոնային տարբերակով (I մասնաշենք, 405, 410 սենյակներ): Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝  2019թ. նոյեմբերի 5-ը:

Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:

Փաստաթղթերը ընդունվում են անգլերեն և հայերեն տարբերակով:

  1. Անձնագրի պատճեն,
  2. Ինքնակենսագրական (CV) Europass ձևաչափով (https://europass.cedefop.europa.eu/),
  3. Մոտիվացիոն նամակ,
  4. Երաշխավորագիր դասախոսի կողմից,
  5. Տեղեկանք բուհում ուսանելու մասին (հայերեն)
  6. Գնահատականները/ՄՈԳ:

Հավելյալ տեղեկատվություններ ստանալու համար կարող եք դիմել ԵՊԼՀ Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչություն ՝ I մասնաշենք, 405 սենյակ կամ 410 սենյակներ,

Հեռախոս՝ +374 11 300111 (ներքին 220, 219), էլ. հասցե՝ intrel@brusov.am