ԷՐԱԶՄՈՒՍ + ԾՐԱԳՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅՈՒՆ ԲՐԱՇՈՎԻ «ՏՐԱՆՍԻԼՎԱՆԻԱ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆ, ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
23.11.2018
Հարգելի՛ գործընկերներ,
սույնով ցանկանում ենք տեղեկացնել, որ Էրազմուս + Միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակներում Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի և Ռումինիայի Հանրապետության Բրաշովի «Տրանսիլվանիա» համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն և դասավանդման հնարավորություն ԵՊԼՀ պրոֆեսորադասախոսական կազմի համար 1 շաբաթ տևողությամբ՝ 2018-2019 ուս. տարվա ընթացքում, ինչպես նաև ուսումնառության հնարավորություն ԵՊԼՀ-ի բակալավրիատի 2-րդ և 3-րդ, մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողների համար (http://old.unitbv.ro/en):
Բրաշովի «Տրանսիլվանիա» համալսարանը առաջարկում է հետևյալ կրթական ծրագրերը՝
• Մանկավարժություն
• Լեզվաբանություն/բանասիրություն (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն)
• Թարգմանություն
• Հանրային հաղորդակցում
 
Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը: Ավելի մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և Էրազմուս + Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին կարող եք գտնել Էրազմուս + ազգային գործակալության կայքէջում՝
https://erasmusplus.am/credit-mobility/:
Ծրագրի դիմումները ընդունվում են ԵՊԼՀ Կարիերայի կենտրոնում թղթային և էլեկտրոնային տարբերակով (Կոնֆուցիոսի ինստիտուտի մասնաշենք, 5-րդ հարկ, սենյակ 5/1): Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ԴԵԿՏԵՄԵԲՐԻ 21, 2018թ.:
Ստորև ներկացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ուսանողների համար: Փաստաթղթերը ընդունվում են միայն անգլերեն տարբերակով:
1. Անձնագրի պատճեն,
2. Ինքնակենսագրական (CV) Europass ձևաչափով (https://europass.cedefop.europa.eu/),
3. Մոտիվացիոն նամակ,
4. Երաշխավորագիր դասախոսի/գործատուի կողմից,
5. Օտար լեզվի իմացությունը հաստատող հավաստագիր կամ երաշխավորագիր դասախոսի կողմից,
6. Տեղեկանք բուհում ուսանելու մասին (թարգմանված անգլերեն)՝ օրիգինալ և 1 պատճեն,
7. Նախորդ կիսամյակների գնահատականները /ՄՈԳ (թարգմանված անգլերեն)՝ օրիգինալ և 1 պատճեն, մագիստրատուրայի ուսանողների պարագայում նաև բակալավրիատի դիպլոմի պատճենը:
 
Ստորև ներկացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը դասախոսների համար: Փաստաթղթերը ընդունվում են միայն անգլերեն տարբերակով:
1. Անձնագրի պատճեն,
2. Ինքնակենսագրական (CV) Europass ձևաչափով (https://europass.cedefop.europa.eu/),
3. Աշխատանքային պլան (դասավանդվող թեմա, նկարագիր, շարժունության նպատակները, ակնկալվող գործողությունները և այլն),
4. Տեղեկանք ԵՊԼՀ-ում դասավանդելու վերաբերյալ,
5. Մոտիվացիոն նամակ:
Հարցերի և հավելյալ տեղեկատվության դեպքում կարող եք դիմել ԵՊԼՀ Կարիերայի կենտրոն՝ Կոնֆուցիոսի ինստիտուտի մասնաշենք, 5-րդ հարկ, սենյակ 5/1, հեռախոս +374 11 300111 (ներքին 291), էլ. հասցե annie.hovsepyan@gmail.com: