Էրազմուս + ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն Ալմերիայի համալսարան, Իսպանիայի թագավորություն
12.05.2021

Սիրով տեղեկացնում ենք, որ Էրազմուս + Միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակներում Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի (ԲՊՀ) և Իսպանիայի Ալմերիայի համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է անձնակազմի շարժունության և ուսումնառության հնարավորություն 2021-2022 ուս. տարվա առաջին կիսամյակի ընթացքում.

➢ բակալավրիատի 2-րդ և 3-րդ կուրսի ուսանողների համար՝ 5 ամիս տևողությամբ,
➢ վարչական անձնակազմի համար՝ 5 օր տևողությամբ:

Ուսանողական շարժունություն

    Ուսանողական շարժունությունը հայտարարվում է հետևյալ ուղղվածությամբ.

➢ Մենեջմենթ և կառավարում
➢ Մարքեթինգ և գովազդ
➢ Լեզվաբանություն (անգլերեն, իսպաներեն)
➢ Տուրիզմ

Ալմերիայի համալսարանում անգլերեն լեզվով առաջարկվող առարկաներին և ուղեցույցին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ` https://cutt.ly/qbR5ZCi

Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը: Ավելի մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել այս հղմամբ` https://erasmusplus.am/credit-mobility/:

Ծրագրի դիմումներն ընդունվում են ԲՊՀ Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչությունում թղթային և էլեկտրոնային տարբերակով (I մասնաշենք, 405 սենյակ, հեռախոս՝ +374 60 830111 (ներքին 220, 207), էլ. հասցե՝ intrelbrusov@gmail.com):

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է մայիսի 28, 2021:

Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.

  1. Անձնագրի/ID պատճեն
  2. Համալսարանում սովորելու վերաբերյալ տեղեկանք
  3. Ինքնակենսագրություն (CV) Europass ձևաչափով (https://europass.cedefop.europa.eu/),
  4. Մոտիվացիոն նամակ (անգլերեն)
  5. Առաջադիմության թերթիկ (ՄՈԳ)
  6. Անգլերենի կամ իսպաներենի իմացությունը հաստատող B1 մակարդակի վկայական՝ ցանկալի է միջազգայնորեն հաստատված (անգլերեն)

Անձնակազմի շարժունություն

Վարչական անձնակազմի շարժունության համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  1. Անձնագրի պատճեն,
  2. Ինքնակենսագրական (CV) Europass ձևաչափով
  3. Մոտիվացիոն նամակ (շարժունության նպատակները, ակնկալվող գործողությունները, ինչպես տվյալ շարժունությունը կնպաստի միջհամալսարանական կապերի ընդլայնմանը, ինչպես է նախատեսում տարածել շարժունության արդյունքում ձեռք բերված գիտելիքները և այլն),
  4. Տեղեկանք բուհում աշխատելու վերաբերյալ: 

Ալմերիայի համալսարանի և շարժունության ծրագրերի մասին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ http://www.ual.es/, http://cms.ual.es/UAL/en/comunidad/estudiantes/internacionales/admision/index.htm:

Հարցերի և հավելյալ տեղեկատվության դեպքում կարող եք դիմել ԲՊՀ Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչություն՝ I մասնաշենք, 405 սենյակ, հեռախոս՝ +374 60 830 111 (ներքին 220, 207), էլ. հասցե՝ intrelbrusov@gmail.com: