ԷՐԱԶՄՈՒՍ + ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն Հելլենիկի համալսարան
14.10.2019
+374 11 300 150
info@brusov.am

Ծրագրի տեղեկատվական հանդիպումը տեղի է ունենալու հոկտեմբերի 21-ին ժամը 14:00 ՍՄԱՐԹ կենտրոնում (Կարիերայի կենտրոնի և Շրջանավարտների միավորման մասնաշենք, 4-րդ հարկ):

Էրազմուս + Միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակներում Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի և Հունաստանի Հելլենիկ միջազգային համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն և ուսումնառության հնարավորություն ԵՊԼՀ–ի բակալավրիատի 2-րդ և 3-րդ միջազգային տուրիզմ, սերվիս բաժինների ուսանողների համար, մագիստրատուրայի 1-ին կուրսի կառավարում բաժնի ուսանողների համար՝ 2019-2020 ուս. տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում: 

Ծրագիրը տրամադրում է կրթաթոշակ և ապահովագրություն, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը: Ավելի մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և Էրազմուս+ Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին կարող եք գտնել Էրազմուս + ազգային գործակալության կայքէջում՝ https://erasmusplus.am/credit-mobility/:

Ծրագրի դիմումները ընդունվում են ԵՊԼՀ Կարիերայի կենտրոնում թղթային և էլեկտրոնային տարբերակով (Կոնֆուցիոսի ինստիտուտի մասնաշենք, 5-րդ հարկ, սենյակ 5/1): Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 2019թ., ժամը 17:00:

Ստորև ներկայացված է փաստաթղթերի ցանկը: 
1. Անձնագրի պատճեն, 
2. Ինքնակենսագրական (CV) Europass ձևաչափով (https://europass.cedefop.europa.eu/),  

  1. Մոտիվացիոն նամակ, 
  2. Երաշխավորագիր դասախոսի/գործատուի կողմից, 
  3. Օտար լեզվի իմացությունը հաստատող հավաստագիր կամ երաշխավորագիր դասախոսի կողմից, 
  4. Տեղեկանք բուհում ուսանելու մասին (թարգմանված անգլերեն)՝ օրիգինալ և 1 պատճեն, 
  5. Նախորդ կիսամյակների գնահատականները /ՄՈԳ (թարգմանված անգլերեն)՝ օրիգինալ և 1 պատճեն, մագիստրատուրայի ուսանողների պարագայում նաև բակալավրիատի դիպլոմի պատճենը: 

Հարցերի և հավելյալ տեղեկատվության դեպքում կարող եք դիմել ԵՊԼՀ Կարիերայի կենտրոն՝ Կոնֆուցիոսի ինստիտուտի մասնաշենք, 5-րդ հարկ, սենյակ 5/1, հեռախոս +374 11 300111 (ներքին 291), էլ. հասցե annie.hovsepyan@gmail.com: