Էրազմուս + վերապատրաստման շարժունություն՝ ԵՊԼՀ վարչական անձնակազմի համար
16.05.2019
+374 11 300 150
info@brusov.am

Տեղեկացնում ենք, որ Էրազմուս + Միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակներում Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի և Իսպանիայի Թագավորության Գրանադայի համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է վերապատրաստման շարժունություն ԵՊԼՀ վարչական անձնակազմի, որոնք իրենց գործունեությամբ աջակցում են համալսարանի միջազգայնացմանը:

Շարժունությունը նախատեսվում է իրականացնել ս.թ. հուլիսի 1-ից հուլիսի 5, որի արդյունքում հնարավոր կլինի մասնակցել Գրանադայի համալսարանում կայանալիք անձնակազմի վերապատրաստման շաբաթվան (Staff Training Week):

Ծրագիրը տրամադրում է կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը: Ավելի մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին կարող եք գտնել Էրազմուս + ազգային գործակալության կայքէջում՝ https://erasmusplus.am/credit-mobility/:

Ծրագրի դիմումները ընդունվում են Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչությունում թղթային և էլեկտրոնային տարբերակով (4-րդ հարկ, 405 սենյակ, intrel_officer@brusov.am): Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ՄԱՅԻՍԻ 22-ը՝ ժամը 18.00:

Ստորև ներկայացված է փաստաթղթերի ցանկը, որոնք անհրաժեշտ են ծրագրին դիմելու համար՝

  1. Անձնագրի պարտճեն,
  2. Ինքնակենսագրական (CV),
  3. Մոտիվացիոն նամակ (շարժունության նպատակները, ակնկալվող գործողությունները, ԵՊԼՀ-ի միջազգայնացմանը միտված նախկին գործունեությունը և ինչպես տվյալ շարժունությունը կնպաստի միջհամալսարանական կապերի ընդլայնմանը, ինչպես է նախատեսում տարածել շարժունության արդյունքում ձեռք բերված տեղեկատվությունը և այլն),
  4. Տեղեկանք բուհում աշխատելու վերաբերյալ (հայերենով):

Հարցերի և հավելյալ տեղեկատվության դեպքում կարող եք դիմել Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչություն:

Ուշադրություն. Ծրագրին կարող են դիմել ԵՊԼՀ-ի վարչական անձակազմից նրանք, ովքեր նախորդող երեք ամիսներին չեն մասնակցել Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրերին, ունեն անգլերենի B2 մակարդակ, և շարժունության նպատակը ուղղված է ԵՊԼՀ-ի միջազգայնացմանը: