Էրազմուս + Միջազգային կրեդիտային շարժունության հնարավորություն՝ Զալցբուրգի համալսարանում
17.11.2023

Սիրով տեղեկացնում ենք, որ Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի (ԲՊՀ) և Ավստրիայի Զալցբուրգի Պարիս-Լոդրոն համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է մասնագիտական երկամսյա պրակտիկայի  հնարավորություն Զալցբուրգի համալսարանի Գերմաներեն լեզվի և գրականության բաժնում 2023-2024 ուս. տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում ԲՊՀ բակալավրիատի 3-րդ և մագիստրատուրայի 1-ին կուրսերի հետևյալ ֆակուլտետների՝ գերմաներենը որպես մասնագիտություն սովորող 2 ուսանողի համար.

  • Թարգմանության ֆակուլտետ
  • Լեզվաբանության և մանկավարժության ֆակուլտետ
  • Միջմշակութային հաղորդակցության և քաղաքագիտության ֆակուլտետ

Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը և կեցության ծախսերը:

Զալցբուրգի համալսարանը առաջարկում է հետևյալ կրթական ծրագիրը՝

  • Գերմաներեն լեզվաբանություն/բանասիրություն

Ծրագրին դիմել ցանկացող ուսանողը պետք է ունենա B2 մակարդակի գերմաներենի իմացություն:

Շարժունության ծրագրի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն  կարող եք գտնել այս հղմամբ. https://erasmusplus.am/credit-mobility/#STUDENTS-Studying-abroad

Շարժունության ներքին ընթացակարգին ծանոթանալու համար կարող եք այցելել հետեւյալ հղմամբ՝ https://brusov.am/website/documentation/files/5edfdc9e.pdf

Ծրագրի դիմումներն ընդունվում են ԲՊՀ Արտաքին կապերի և միջազգային համագործակցության բաժին թղթային և էլեկտրոնային տարբերակով (I մասնաշենք, 302ա սենյակ, հեռախոս՝ +374 60 830111 (ներքին 220, 207), էլ. հասցե՝ intrelbrusov@gmail.com):

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2023 թ.նոյեմբերի 27-ը ներառյալ:

Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.

  1. Անձնագրի/ID պատճեն
  2. Ինքնակենսագրություն (CV) Europass ձևաչափով (https://europass.cedefop.europa.eu/),(հայերեն և գերմաներեն)
  3. Մոտիվացիոն նամակ (հայերեն և գերմաներեն)
  4. Առաջադիմության թերթիկ (ՄՈԳ)՝ բոլոր կիսամյակների (հայերեն)
  5. Գերմաներենի իմացությունը հաստատող B2 մակարդակի վկայական. դրա բացակայության դեպքում` դասախոսի կողմից ստորագրված տեղեկանք, որտեղ նշված կլինի ուսանողի լեզվի իմացության համապատասխան մակարդակն ըստ լեզուների իմացության համաեվրոպական համակարգի (CEFR): 

Հարցերի և հավելյալ տեղեկատվության դեպքում կարող եք դիմել ԲՊՀ Արտաքին կապերի և միջազգային համագործակցության բաժին կամ Գերմաներենի ամբիոն: