Միջազգային կրեդիտային շարժունություն և ուսումնառության հնարավորություն՝ Պիտեշտի համալսարանում
20.01.2023

Էրազմուս + Միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակներում Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի և Ռումինիայի Պիտեշտի համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն և ուսումնառության հնարավորություն ԲՊՀ–ի բակալավրիատի 1-ին, 2-րդ և 3-րդ, մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողների համար՝ 2022-2023 ուս. տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում:

Ծրագիրը տրամադրում է կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը: Ավելի մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և Էրազմուս + Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին կարող եք գտնել Էրազմուս + ազգային գործակալության կայքէջում՝ https://erasmusplus.am/credit-mobility/:

Ծրագրի դիմումները ընդունվում են ԲՊՀ Կարիերայի կենտրոնում թղթային և էլեկտրոնային տարբերակով (Կարիերայի կենտրոնի և Շրջանավարտների միավորման մասնաշենք, 5-րդ հարկ, սենյակ 5/1, էլ. հասցե՝ annie.hovsepyan@gmail.com):

Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.

1. Անձնագրի պատճեն, 2. Ինքնակենսագրական (CV) Europass ձևաչափով (https://europass.cedefop.europa.eu/) (անգլերեն),
3. Ուղեկցող/մոտիվացիոն նամակ (անգլերեն),
4. Երաշխավորագիր դասախոսի/գործատուի կողմից (անգլերեն),
5. Օտար լեզվի իմացությունը հաստատող հավաստագիր կամ երաշխավորագիր դասախոսի կողմից (անգլերեն),
6. Տեղեկանք բուհում ուսանելու մասին (հայերեն),
7. Նախորդ կիսամյակների գնահատականները /ՄՈԳ, մագիստրատուրայի ուսանողների պարագայում նաև բակալավրիատի դիպլոմի պատճենը (հայերեն):

Առաջարկվող կրթական ծրագրերը և ոլորտներն են՝ լեզվաբանություն, լեզու և գրականություն, թարգմանչական գործ, մանկավարժություն, հաղորդակցություն:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ՀՈՒՆՎԱՐԻ 25, 2022 թ.:

Հարցերի և տեղեկությունների համար կարող եք դիմել ԲՊՀ Կարիերայի կենտրոն (Կարիերայի կենտրոնի և Շրջանավարտների միավորման մասնաշենք, 5-րդ հարկ, սենյակ 5/1), հեռախոս՝ 060 830 111 (ներքին 291), էլ. հասցե annie.hovsepyan@gmail.com: