ԷՐԱԶՄՈՒՍ+ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅՈՒՆ ԼՅՈՒՎԵՆԻ ԿԱԹՈԼԻԿ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ, ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Էրազմուս + Միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակներում Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի և Լյուվենի կաթոլիկ համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն և ուսումնառության հնարավորություն մագիստրատուրայի ուսանողների (1-ին կուրս) և հետազոտողների համար՝ 2024-2025 ուս. տարվա ընթացքում:
Ծրագիրը նաև նախատեսվում է շարժունություն և դասավանդման հանարավորություն ԲՊՀ–ի պրոֆեսորադասախոսական կազմի համար 1 շաբաթ տևողությամբ՝ 2023-2024 ուս. տարվա ընթացիկ կիսամյակի ընթացքում:
Ծրագիրը տրամադրում է կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը: Ավելի մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և Էրազմուս + Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին կարող եք գտնել Էրազմուս + ազգային գործակալության կայքէջում՝ https://erasmusplus.am/credit-mobility/:
Ծրագրի դիմումները ընդունվում են էլեկտրոնային տարբերակով՝ annie.hovsepyan@gmail.com էլ. հասցեին (վերնագրում նշելով ICM Belgium) և թղթային տարբերակով Կարիերայի կենտրոնում:
Ստորև ներկացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ուսանողների և հետազոտողների համար.
- Անձնագիր,
- Ինքնակենսագրական (CV) Europass ձևաչափով՝ https://europass.cedefop.europa.eu/ (անգլերենով կամ ֆրանսերենով),
- Մոտիվացիոն նամակ,
- Տեղեկանք բուհում հետազոտական աշխատանք կատարելու վերաբերյալ ֆրանսերենով կամ անգլերենով (միայն հետազոտողների համար),
- Հետազոտական պլան ֆրանսերենով կամ անգլերենով՝ միայն հետազոտողների համար (հետազոտության թեմա, նկարագիր, շարժունության նպատակները, ակնկալվող գործողությունները և այլն),
- Ուղեկցող/մոտիվացիոն նամակ (անգլերենով կամ ֆրանսերենով),
- Երաշխավորագիր դասախոսի/գործատուի կողմից (անգլերենով կամ ֆրանսերենով),
- Օտար լեզվի իմացությունը հաստատող հավաստագիր կամ երաշխավորագիր դասախոսի կողմից (անգլերենով կամ ֆրանսերենով),
- Տեղեկանք բուհում ուսանելու մասին անգլերենով կամ ֆրանսերենով՝ (միայն մագիստրատուրայի ուսանողների համար),
- Նախորդ կիսամյակների գնահատականները/ՄՈԳ, նաև բակալավրիատի դիպլոմի պատճենը ֆրանսերենով կամ անգլերենով՝ (միայն մագիստրատուրայի ուսանողների համար):
Ստորև ներկացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար.
- Անձնագիր,
- Ինքնակենսագրական (CV) Europass ձևաչափով՝ https://europass.cedefop.europa.eu/ (անգլերենով կամ ֆրանսերենով),
- Աշխատանքային պլան (դասավանդվող թեմա, նկարագիր, շարժունության նպատակները, ակնկալվող գործողությունները և այլն) (անգլերենով կամ ֆրանսերենով),
- Տեղեկանք ԲՀՊ-ում դասավանդելու վերաբերյալ (հայերենով),
- Մոտիվացիոն նամակ (անգլերենով կամ ֆրանսերենով):
Առաջարկվող ոլորտներն ու ուղղություններն են.
- Լեզվաբանություն.
- Թարգմանություն,
- Գրականություն,
- Շարահյուսություն, բառարանագիտություն և բառարանագրություն,
- Հնչյունաբանություն:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ՄԱՐՏԻ 28 (ներառյալ), 2024 թ.:
Հարցերի և տեղեկությունների համար կարող եք դիմել ԲՊՀ-ի Կարիերայի կենտրոն (Կարիերայի կենտրոնի և Շրջանավարտների միավորման մասնաշենք, 5-րդ հարկ, սենյակ 5/1), հեռախոս՝ 010 522020 (ներքին 291), էլ. հասցե` annie.hovsepyan@gmail.com: