Էրազմուս + Միջազգային կրեդիտային շարժունություն
09.01.2019

Հարգելի՛  ուսանողներ,

Էրազմուս + Միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակներում Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի և Իսպանիայի Թագավորության Գրանադայի համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն  ասպիրանտուրայի ուսանողների համար (Ph.D):

Շարժունությունը նախատեսվում է իրականացնել ս.թ. ապրիլի 30-ից մինչև հուլիսի 31-ը,  3 ամիս ժամկետով: 

Ֆինանսավորումը կատարվում է ըստ Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի պայմանների: Ծրագիրը հոգում է դրամաշնորհառուների ճանապարհածախսը և առաջարկում անհատական կրթաթոշակներ՝  /erasmusplus.am/credit-mobility/

Ծրագրի դիմումները ընդունվում են Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչությունում  թղթային և էլեկտրոնային տարբերակով (ԵՊԼՀ, I մասնաշենք, 4-րդ հարկ, 405 կամ 410 սենյակ, intrel@brusov.am): Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. հունվարի  25-ը` ժամը 17.00:

Ստորև ներկայացված է փաստաթղթերի ցանկը, որոնք ընդունվում են միայն անգլերեն տարբերակով:

  • Անձնագրի/նույնականացման քարտի պատճեն, 
  • Ինքնակենսագրական (CV) Europass ձևաչափով,
  • Մոտիվացիոն նամակ (շարժունության նպատակները, ակնկալվող գործողությունները և այլն),
  • Նախնական ընդունման նամակ Գրանադայի համալսարանի ղեկավարի կողմից,
  • Հետազոտության պլան՝ նախապես համաձայնեցված ղեկավարի հետ,  
  • Երաշխավորագիր,
  • Օտար լեզվի իմացությունը հաստատող հավաստագիր կամ երաշխավորագիր դասախոսի կողմից,
  • Տեղեկանք բուհում ուսանելու մասին

Գրանադայի համալսարանի և կրթական ծրագրերի վերաբերյալ  տեղեկատվության ստանալու համար այցելեք հետևյալ հղումներվ՝ https://www.ugr.university/  և http://internacional.ugr.es/

Հարցերի և հավելյալ տեղեկատվության դեպքում կարող եք դիմել ԵՊԼՀ Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչություն (ԵՊԼՀ, I մասնաշենք, 4-րդ հարկ, 405  կամ 410 սենյակ, հեռ.՝ 011 300 111 (2-20, 2-07), էլ. հասցե՝ intrel@brusov.am):