Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի հնարավորություն՝ Ռումինիայի Քաղաքական գիտությունների և պետական կառավարման համալսարանում
Էրազմուս + Միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակներում Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի և Ռումինիայի Հանրապետության Քաղաքական գիտությունների և պետական կառավարման ազգային համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն և դասավանդման/վերապատրաստման հնարավորություն (1 շաբաթ) ԲՊՀ-ի պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի համար՝ 2022-2023 ուս. տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում:
Ծրագիրը տրամադրում է կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը: Ավելի մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և Էրազմուս + Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին կարող եք գտնել Էրազմուս + ազգային գործակալության կայքէջում՝ https://erasmusplus.am/credit-mobility/:
Ծրագրի դիմումները ընդունվում են ԲՊՀ Կարիերայի կենտրոնում թղթային և էլեկտրոնային տարբերակով (Կարիերայի կենտրոնի և Շրջանավարտների միավորման մասնաշենք, 5-րդ հարկ, սենյակ 5/1, էլ. հասցե՝ annie.hovsepyan@gmail.com):
Ստորև ներկացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը դասախոսների համար:
1. Անձնագիր,
2. Ինքնակենսագրական (CV) Europass ձևաչափով (https://europass.cedefop.europa.eu/),
3. Աշխատանքային պլան (դասավանդվող թեմա, նկարագիր, շարժունության նպատակները, ակնկալվող գործողությունները և այլն),
4. Տեղեկանք ԲՀՊ-ում դասավանդելու/աշխատելու վերաբերյալ,
5. Մոտիվացիոն նամակ:
Դասախոսության համար առաջարկվող կրթական ծրագրերը և ոլորտներն են՝ քաղաքագիտություն, միջազգային հարաբերություններ, եվրոպագիտություն:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ՄԱՐՏԻ 22, 2023 թ.:
Հարցերի և տեղեկությունների համար կարող եք դիմել ԲՊՀ Կարիերայի կենտրոն (Կարիերայի կենտրոնի և Շրջանավարտների միավորման մասնաշենք, 5-րդ հարկ, սենյակ 5/1), հեռախոս՝ 060 830 111 (ներքին 291), էլ. հասցե annie.hovsepyan@gmail.com: