ԷՐԱԶՄՈՒՍ+ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՓԱՐԻԶԻ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ (ԻՆԱԼԿՈ)
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի և Փարիզի արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտի (INALCO) միջև Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում 2025-2026 ուստարվա առաջին և երկրորդ կիսամյակներում ֆրանսախոս ուսանողներին ընձեռվում է հնարավորություն` սովորելու աշխարհի ամենահեղինակավոր կրթական կենտրոններից մեկում։
Ծրագրի շրջանակներում B1 և ավելի բարձր մակարդակով ֆրանսերենին տիրապետող ուսանողների համար նախատեսված են արևելյան լեզուների դասընթացներ, իսկ A2 մակարդակի ֆրանսերենի իմացության դեպքում ընձեռվում է հնարավորություն մասնակցելու ֆրանսերենի լրացուցիչ դասընթացներին՝ լեզվական հմտությունների զարգացման նպատակով։
ԻՆԱԼԿՈ-ի կրթական ծրագրերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.inalco.fr/en
Դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթեր`
- Անձնագրի պատճեն
- Ինքնակենսագրական (հայերեն կամ ֆրանսերեն)
- Մոտիվացիոն նամակ (հայերեն կամ ֆրանսերեն)
- Ամբողջ ուսումնառության առաջադիմության թերթիկ /ՄՈԳ (հայերեն)
- Ֆրանսերենի իմացությունը հաստատող համապատասխան մակարդակի վկայական՝ ցանկալի է միջազգայնորեն հաստատված, դրա բացակայության դեպքում` դասախոսի կողմից ստորագրված տեղեկանք, որտեղ նշված կլինի ուսանողի լեզվի իմացության համապատասխան մակարդակն` ըստ լեզուների իմացության համաեվրոպական համակարգի (CEFR):
Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝
2025 թ. մարտի 21-ը ներառյալ:
Դիմել կարող են հետևյալ ֆակուլտետների ուսանողները`
- Լեզվաբանություն և մանկավարժություն
- Թարգմանություն
Ծրագրի դիմումները պետք է ներկայացվեն բացառապես էլեկտրոնային տարբերակով՝ ԲՊՀ Արտաքին կապերի և միջազգային համագործակցության բաժնի էլ. հասցեին՝ intrelbrusov@gmail.com PDF ձևաչափով՝ նամակի subject դաշտում նշելով «ԻՆԱԼԿՈ»: Այլ ձևաչափով ուղարկված դիմումները չեն դիտարկվի:
Հարցերի դեպքում կարող եք մոտենալ Արտաքին կապերի եւ միջազգային համագործակցության բաժին՝ 1205 սենյակ, կամ գրել intrelbrusov@gmail.com հասցեին: