Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի հնարավորություն Մոնպելյեի (Ֆրանսիա) Պոլ Վալերի համալսարանում
12.03.2025

Սիրելի ուսանողներ,

Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի և Մոնպելյեի (Ֆրանսիա) Պոլ Վալերի համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունության հնարավորություն ԲՊՀ-ի բակալավրիատի 2-րդ և 3-րդ կուրսերի, ինչպես նաև մագիստրատուրայի 1-ին կուրսի՝ ֆրանսերենը` որպես առաջին օտար լեզու սովորող ուսանողների համար: Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:

Մոնպելյեի Պոլ Վալերի համալսարանի այլ մանրամասներ կարող եք իմանալ պաշտոնական կայքէջում՝ https://www.univ-montp3.fr/

 Ուսումնառության ժամանակահատված՝ 2025-2026 ուստարվա 1-ին կիսամյակ

  1. Դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթեր`
  2. Անձնագրի պատճեն
  3. Ինքնակենսագրական (հայերեն կամ ֆրանսերեն)
  4. Մոտիվացիոն նամակ (հայերեն կամ ֆրանսերեն)
  5. Ամբողջ ուսումնառության առաջադիմության թերթիկ /ՄՈԳ (հայերեն)
  6. Ֆրանսերենի իմացությունը հաստատող B1 մակարդակի վկայական՝ ցանկալի է միջազգայնորեն հաստատված, դրա բացակայության դեպքում` դասախոսի կողմից ստորագրված տեղեկանք, որտեղ նշված կլինի ուսանողի լեզվի իմացության համապատասխան մակարդակն` ըստ լեզուների իմացության համաեվրոպական համակարգի (CEFR):

 Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝

 2025թ. մարտի 21-ը ներառյալ:

 Դիմել կարող են հետևյալ ֆակուլտետների ուսանողները.

 Լեզվաբանություն և մանկավարժություն

  • Թարգմանություն
  • Միջմշակութային հաղողդակցություն և քաղաքագիտություն

 Ծրագրի դիմումները պետք է ներկայացվեն բացառապես էլեկտրոնային տարբերակով՝ ԲՊՀ Արտաքին կապերի և միջազգային համագործակցության բաժնի էլ. հասցեին՝ intrelbrusov@gmail.com PDF ձևաչափով՝ նամակի subject դաշտում նշելով «Մոնպելյե, Պոլ Վալերի»: Այլ ձևաչափով ուղարկված դիմումները չեն դիտարկվի:

Հարցերի դեպքում կարող եք մոտենալ Արտաքին կապերի եւ միջազգային համագործակցության բաժին՝ 1205 սենյակ, կամ գրել intrelbrusov@gmail.com հասցեին: