Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի հնարավորություն Մոնպելիեի Պոլ Վալերիի համալսարանում
26.02.2024

 

Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի և Մոնպելյեի Պոլ Վալերիի համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունության և ուսումնառության հնարավորություն ԲՊՀ-ի բակալավրիատի 2-րդ, 3-րդ կուրսերի և մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողների համար՝ 2024-2025 ուստարվա առաջին կիսամյակի ընթացքում:

Պոլ Վալերիի համալսարանն ուսանողներին առաջարկում է հետևյալ կրթական ծրագիրը՝

  • Լեզվաբանություն և գրականություն

 

Դիմել կարող են հետևյալ ֆակուլտետների ուսանողները.

 

  • Լեզվաբանություն և մանկավարժություն
  • Թարգմանություն
  • Միջմշակութային հաղողդակցություն և քաղաքագիտություն

 

Պոլ Վալերիի համալսարանի կողմից առաջարկվող ծրագրերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով`

https://ufr2.www.univ-montp3.fr/fr/les-langues

https://ufr2.www.univ-montp3.fr/fr/formation/nos-formations/licence-litt%C3%A9ratures-et-civilisations-etrang%C3%A8res-et

 

Ծրագրին դիմել ցանկացող ուսանողը պետք է ունենա առնվազն B1 մակարդակի ֆրանսերենի իմացություն: Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը: Ավելի մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին կարող եք գտնել ԲՊՀ-ի Արտաքին կապերի և միջազգային համագործակցության կայքէջում՝ 

https://brusov.am/hy/page_list/mijazgayin_kaper#sthash.S25ewiGL.dpbs

 

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝  2024թ. մարտի 7-ը ներառյալ:

 

Ուսանողի դիմումի համար անհրաժեշտ փաստաթղթերն են.

 

  1. Անձնագրի/ID պատճեն, (հայերեն)
  2. Ինքնակենսագրական (CV), (հայերեն և ֆրանսերեն)
  3. Մոտիվացիոն նամակ, (հայերեն և ֆրանսերեն)
  4. Ամբողջ ուսումնառության ընթացքի առաջադիմության թերթիկ /ՄՈԳ, (հայերեն)
  5. Լեզվի իմացությունը հաստատող B1 մակարդակի վկայական՝ ցանկալի է միջազգայնորեն հաստատված, դրա բացակայության դեպքում դասախոսի կողմից ստորագրված տեղեկանք, որտեղ նշված կլինի ուսանողի ֆրանսերենի իմացության համապատասխան մակարդակը ըստ լեզուների իմացության համաեվրոպական համակարգի (CEFR):

 

Շարժունության ներքին ընթացակարգին ծանոթանալու համար կարող եք այցելել հետևյալ հղմամբ՝

 https://brusov.am/website/documentation/files/5edfdc9e.pdf

Ընտրական հանձնաժողովի որոշման բողոքարկումը կատարվում է արդյունքները հայտարարելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում: Բողոքարկման դիմումները պետք է ուղարկել intrelbrusov@gmail.com հասցեին:

Ծրագրի դիմումներն ընդունվում են ԲՊՀ Արտաքին կապերի և միջազգային համագործակցության բաժնում թղթային և էլեկտրոնային տարբերակով (I մասնաշենք, 1303 սենյակ, հեռախոս՝ (+374 10) 522 020 (ներքին 206, 207), էլ. հասցե՝ intrelbrusov@gmail.com):