Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի հնարավորություն` Գերմանիայի Սաարլանդի համալսարանում
28.03.2023

Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի և Գերմանիայի Սաարլանդի համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է ուսումնառության հնարավորություն 2023-2024 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ընթացքում` մինչև 6 ամիս տևողությամբ:

Շարժունությունը  նախատեսված է ԲՊՀ-ի բակալավրիատի 2-րդ, 3-րդ կուրսերի և մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողների համար, ովքեր ուսումնասիրում են իրավագիտություն կամ հարակից  առարկաներ և սովորում են հետևյալ մասնագիտություններով.

  • Քաղաքագիտություն
  • Միջազգային հարաբերություններ
  • Եվրոպագիտություն

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2023թ. ապրիլի 7-ը: 

Անհրաժեշտ փաստաթղթերն են.

  1. Անձնագրի/ID պատճեն (հայերեն)
  2. Ինքնակենսագրական (CV) Europass ձևաչափով https://europass.cedefop.europa.eu/ (անգլերեն կամ գերմաներեն)
  3. Մոտիվացիոն նամակ (անգելերեն կամ գերմաներեն)
  4. Առաջադիմության թերթիկ /ՄՈԳ (հայերեն), ինչպես նաև իրավագիտություն կամ հարակից առարկաների գնահատականներն ըստ կիսամյակների
  5. Երաշխավորագիր դասախոսի կողմից (անգլերեն կամ գերմաներեն)
  6. Անգլերենի կամ գերմաներենի իմացությունը հաստատող առնվազն B1 մակարդակի վկայական՝ ցանկալի է միջազգայնորեն հաստատված, դրա բացակայության դեպքում` դասախոսի կողմից ստորագրված տեղեկանք, որտեղ նշված կլինի ուսանողի լեզվի իմացության համապատասխան մակարդակն ըստ լեզուների իմացության համաեվրոպական համակարգի (CEFR): 

Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին տեղեկությունը հասանելի է ԲՊՀ Արտաքին կապերի և միջազգային համագործակցության կայքէջում հետևյալ հղումով՝ https://brusov.am/hy/page_list/mijazgayin_kreditayin_sharzhunutyun2/#sthash.Gh4ljqzd.dpbs:

Սաարլանդի համալսարանի վերաբերյալ տեղեկություն կարող եք ստանալ հետևյալ հղումով՝ https://www.uni-saarland.de/en/home.html:

Ծրագրի դիմումներն ընդունվում են ԲՊՀ Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչությունում թղթային և էլեկտրոնային տարբերակով (I մասնաշենք, 410 սենյակ, հեռախոս՝ +374 60 830111 (ներքին 220, 207), էլ. հասցե՝ intrelbrusov@gmail.com):