ԷՐԱԶՄՈՒՍ+ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՆԱՅԻ ՖՐԻԴՐԻԽ ՇԻԼԼԵՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ (ԳԵՐՄԱՆԻԱ)
13.03.2025

Սիրելի ուսանողներ,

Էրազմուս + միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի և Գերմանիայի Ենայի Ֆրիդրիխ Շիլլեր համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունության հնարավորություն ԲՊՀ-ի բակալավրիատի 2-րդ և 3-րդ կուրսերի՝ գերմաներենը որպես առաջին օտար լեզու սովորող ուսանողների համար: Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:

Ենայի Ֆրիդրիխ Շիլլեր համալսարանի այլ մանրամասներ կարող եք իմանալ պաշտոնական կայքէջում՝

https://www.uni-jena.de/en:

Ուսումնառության ժամանակահատված՝ 2025-2026 ուստարվա 1-ին կիսամյակ:

Դիմել կարող են հետևյալ ֆակուլտետների ուսանողները`

· Լեզվաբանության և մանկավարժության ֆակուլտետ («Գերմաներեն և գրականություն» մասնագիտական մանկավարժություն կրթական ծրագիր)

· Միջմշակութային հաղորդակցության և քաղաքագիտության ֆակուլտետ (Միջմշակութային հաղորդակցություն (գերմաներեն) կրթական ծրագիր)

 Դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթեր.

1. Անձնագրի պատճեն

2. Ինքնակենսագրական (հայերեն կամ գերմաներեն)

3. Մոտիվացիոն նամակ (հայերեն կամ գերմաներեն)

4. Ամբողջ ուսումնառության առաջադիմության թերթիկ /ՄՈԳ (հայերեն)

5. Գերմաներենի իմացությունը հաստատող B1 մակարդակի վկայական՝ ցանկալի է միջազգայնորեն հաստատված, դրա բացակայության դեպքում` դասախոսի կողմից ստորագրված տեղեկանք, որտեղ նշված կլինի

ուսանողի լեզվի իմացության համապատասխան մակարդակն` ըստ լեզուների իմացության համաեվրոպական համակարգի (CEFR):

 

Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝

2025թ. մարտի 21-ը ներառյալ:

 Ծրագրի դիմումները պետք է ներկայացվեն բացառապես էլեկտրոնային տարբերակով՝ ԲՊՀ Արտաքին կապերի և միջազգային համագործակցության բաժնի էլ. հասցեին՝ intrelbrusov@gmail.com PDF ձևաչափով՝ նամակի subject դաշտում նշելով «Ենայի համալսարան»: Այլ ձևաչափով ուղարկված դիմումները չեն դիտարկվի:

Հարցերի դեպքում կարող եք մոտենալ Արտաքին կապերի եւ միջազգային համագործակցության բաժին՝ 1205 սենյակ, կամ գրել intrelbrusov@gmail.com հասցեին: