Էրազմուս + դրամաշնորհային ծրագրի շրջանակներում կրթաթոշակի հնարավորություն` Գրանադայի համալսարանի կողմից
12.10.2020
+374 11 300 150
grasenyak@brusov.am, grasenyak1@brusov.am

Էրազմուս + Միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակներում Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի և Իսպանիայի Գրանադայի համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն և ուսումնառության հնարավորություն ԲՊՀ–ի բակալավրիատի 2-րդ և 3-րդ կուրսի ուսանողների համար և ինչպես նաև պրոֆեսորադասախոսական անձնակազմի վերապատրաստում` 2020-2021 ուս. տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում:

Ծրագրին դիմելու և մասնակցելու պահանջներն են`

➢ Լեզվի իմացության նվազագույնը B1 մակարդակ (առաջնային՝ իսպաներեն, նաև անգլերեն)
➢ Բարձր առաջադիմություն
➢ Մոտիվացիոն նամակ` հիմնավորելով մասնկացությունը ծրագրին
➢ Կամավորական աշխատանքի փորձը կդիտվի որպես առավելություն

Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը: Ավելի մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և Էրազմուս+ Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին կարող եք գտնել Էրազմուս+ ազգային գործակալության կայքէջում` https://erasmusplus.am/about-programme/?lang=hy:

Գրանադայի համալսարանի վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ հետևյալ հղմամբ` http://www.ugr.university/:

Ծրագրի դիմումներն ընդունվում են ԲՊՀ Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչությունում թղթային և էլեկտրոնային տարբերակով (I մասնաշենք, 405 սենյակ, հեռախոս՝ +374 11 300111 (ներքին 220 ,219), էլ. հասցե՝ intrelbrusov@gmail.com):

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է հոկտեմբերի 20, 2020թ.

Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը: Փաստաթղթերը ընդունվում են անգլերեն տարբերակով:

Բակալավրիատ՝

  1. Անձնագրի/ID պատճեն,
  2. Ինքնակենսագրական (CV) Europass ձևաչափով (https://europass.cedefop.europa.eu/),
  3. Մոտիվացիոն նամակ
  4. Լեզվի իմացությունը հաստատող պաշտոնական հավաստագիր (http://bit.ly/2VPgcWM),
  5. Նախորդ կիսամյակների գնահատականները /ՄՈԳ ստորագրված և կնքված,
  6. Համալսարանում սովորելու վերաբերյալ տեղեկանք (հայերեն): 

Պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար`

  1. Անձնագրի/ID պատճեն
  2. Ինքնակենսագրական (CV) Europass ձևաչափով (https://europass.cedefop.europa.eu/),
  3. Տեղեկանք ԲՊՀ-ում դասավանդելու վերաբերյալ (հայերեն),
  4. Մոտիվացիոն նամակ,
  5. Աշխատանքային պլան (դասավանդվող թեմա, նկարագիր, շարժունության նպատակները, ակնկալվող գործողությունները և այլն):

Ծրագրի և դիմումների ընթացակարգի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն  կարող եք ստանալ հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/2SIPWNT:

Հարցերի և հավելյալ տեղեկատվության դեպքում կարող եք դիմել ԲՊՀ Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչություն ՝ I մասնաշենք, 405 սենյակ, հեռախոս՝ +374 11 300111 (ներքին 220,219), էլ. հասցե՝ intrelbrusov@gmail.com: