Էքս-Մարսել համալսարանի Հայագիտության ամբիոնի դոցենտ Ստեֆան Ճերմակյանը դասախոսություն կկարդա ԲՊՀ-ում
Սիրով տեղեկացնում ենք, որ Վ. Բրյուսովի անվան պետական և Էքս-Մարսել համալսարանների միջև միջբուհական համագործակցությունը զարգացնելու նպատակով Էքս-Մարսել համալսարանի Հայագիտության ամբիոնի դոցենտ Ստեֆան Ճերմակյանը սույն թվականի նոյեմբերի 20-ից 24-ը ԲՊՀ-ում երկու տեսական և երկու գործնական դասախոսություն է անցկացնելու՝ «Պոեզիան և մշակութային փոխանցումն ավանդույթի և արդիականության միջև. գրական պատմություն և բանաստեղծական արարում» խորագրով:
Նոյեմբերի 21-ից 24-ը՝ ժամը 12:00-ից 13:30-ը, 1407 լսարանում Ստեֆան Ճերմակյանի դասախոսությունը բաց է բոլոր ֆրանսախոս դասախոսների և ուսանողների համար: